Այսօր «Դասավանդողների գարնանային դպրոցի» երկրորդ օրն էր: Այն սկսվեց առավոտյան ընդհանուր պարապմունքով, որի պատասխանատուն Նոր դպրոցն էր: Զվարթ մարմնամարզությունից, երգ ու պարից հետո դասավանդողներն ու դաստիարակներն ըստ խմբերի բաժանվեցին: Մայրենի լեզվի խումբն աշխատանքն սկսեց Մայիսյան հավաքի օրերին ներկայացվելիք հոդվածների թեմաների քննարկմամբ: Բուռն քննարկումից հետո որոշվեց, թե ով ինչ նյութի շուրջ պետք է մոտակա մեկ ամսավա ընթացքում աշխատի: Թեմաների մասին մանրամասն չեմ խոսի, քանի որ դրանք դեռ վերջնական չէին: Սովորողների բլոգներն ակտիվացնելու` «բլոգից բլոգ» բլոգային ցանցում կատարվող քայլերի օգտակարության մասին տիկին Նունեն պատմեց, ինչը շատ հետաքրքիր էր: Կարևորում և օգտակար եմ համարում բլոգավարության մասին քննարկումները, սովորող-բլոգերների թվի մասին դասավանդողների հաղորդումները: Այսքանը: