«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կազմակերպում է նախադպրոցական հաստատության դաստիարակների, երաժշտության դաստիարակների վերապատրաստման մեկամսյա դասընթացներ հանրակրթական դպրոցների երաժշտության ուսուցիչների, կազմակերպիչների, երկարօրյա դաստիարակներիև աշխատանք փնտրող մասնագետների համար: Կարող են դիմել անհատներև կազմակերպություններ, կառավարման պետական մարմիններ: Վերապատրաստումներն իրականացվում են վերապատրաստման փորձ ունեցող մասնագետների կողմից, ուսումնական արդիական միջավայրում մասնագիտական հմտությունների փոխանցմամբ. անհրաժեշտ ուսումնական միջոցները տրամադրում է կրթահամալիրը: Վերապատրաստման արդյունքով մասնակցին տրվում է վկայագիր և կրթահամալիրում հայտարարված դասավանդողի մրցույթներին մասնակցելու իրավունք:
Դասընթացին մասնակցության համար անհրաժեշտ է մինչև մայիսի 2-ը, ժամը18:00, լրացնել մասնակցության հայտի ձևը`վերապատրաստման վճարը10000 (տասը հազար) ՀՀ դրամ փոխանցելով Հայէկոնոմբանկի «Մետաքս» մասնաճյուղ163218137665 հաշվեհամարին: Մասնակիցների ցուցակներն ու վերապատրաստման ժամանակացույցը կհրապարակվեն մայիսի 3-ին, մինչև ժամը18:00: Ուսումնական պարապմունքները կկազմակերպվեն մայիսի4-ից, անհատական օրացույցով։ Գիշերակացի կարիք ունեցողները կարող են օգտվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի կացարանից: Հեռ. 74.00.42, 095.20.84.40
Վերապատրաստման ծրագրում