Սիրելի սովորողներ և դասավանդողներ,
Այսօր կրթահամալիր էին այցելել ամերիկյան «Խաղաղության կորպուսի» անդամներ Թերրանս Ստիվենսոնը և Թոմ Սիրենսը:
Հանդիպման ժամանակ քննարկվեց կրթահամալիրում անգլերեն լեզվի մրցույթի կազմակերպման մանրամասները: Մրցույթին մասնակցելու են 11-16 տարեկան սովորողներ Հայաստանի տարբեր շրջաններից: Մասնակիցները կստանան պատվոգրեր և խրախուսական մրցանակներ:
Մրցույթը տեղի կունենա ապրիլի 28-ին, կիրակի օրը, ժամը 12:00-ին:
Բոլոր այն սեբաստացիները, ովքեր ցանկանում են մասնակցել և ստուգել իրենց անգլերենի իմացությունը, խնդրում ենք նախապես գրանցվել:
Գրանցվելու համար ուղարկեք ձեր անուն, ազգանունը, դպրոցն ու դասարանը a.zargaryan@mskh.am էլ. հասցերին:
Կից կարող եք ծանոթանալ մրցույթի նյութերին:
Attachment | Size |
---|---|
armenia_spelling_bee_rules.pdf | 115.14 KB |
2013_regional_national_spelling_bee_list.pdf | 283.49 KB |