Դպրոցական շենքի մուտքը` դրսի պատը, ձևավորելու համար հայտարարում ենք ձևավորման նախագծերի մրցույթ։
Մինչև մայիսի 10-ը k.macakyan@mskh./am հասցեին ուղարկեք տարբեր նյութերով` թափոն, պլաստիկ շիշ, պարան, ֆասադի ներկեր և այլն, պատի նորարարական ձևավորման ձեր նախագծերը։ Նախագիծը կարող է վերաբերել կրթահամալիրի ուսումնական մասնաշենքերից յուրաքանչյուրին։ Գեղարվեստի ավագ դպրոցի կերպարվեստի-դիզայնի-քանդակի խորացված ուսուցման սովորողները, կրթահամալիրի նկարիչ-դիզայներ դասավանդողներն ընդգրկվում են նախագծային խմբերում։ Ձևավորման նյութեր ընտրելիս հաշվի առեք երևանյան տարին, կլիմայական պայմանները։
Մրցույթի արդյունքում ընտրված նախագծերի իրականացումը կմեկնարկի մայիսի 13-ին` ժամը 12.00-12.35, կրթահամալիրում դպրոցական մուտքերի ձևավորման միաժամանակյա ակցիայով և կշարունակվի ամառային ուսումնական ճամբարներում։ Նախագծի արդյունքում հունիսյան ճամբարի վերջում կրթահամալիրի դպրոցները կունենան ստեղծական-գեղագիտական լուծումներով հետաքրքիր մուտքեր։