• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայիսյան ուսումնական նախագծերի քննարկում

Հարգելի գործընկերներ, սովորողներ, ծնողներ. 

առցանց քննարկման է դրված մայիսին իրականացվող երկու ուսումնական նախագիծ` «Բարձունքի հաղթահարում» և «Կենսամշակութային արշավ. մշակութային Շուշի»։ Ի՞նչ լրացումներ և առաջարկություններ ունեք։ Ինչպե՞ս եք մասնակցելու նախագծերի իրականացմանը։ Ինչպե՞ս պիտի զարգանան ամենամյա այս նախագծերը  իրենց հաջորդ փուլերում։ 

Մայիսի 5-ին` ժամը 20.00-21.30, առցանց քննարկումը վարում են Գագիկ Չարչյանը, Նոյեմ Անդրեասյանը, Իվետա Ջանազյանը։