Մայիսի 17, ժամը 19:00, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը Հայ դասական երաժշտության «Կանթեղ» անսմաբլը կներկայացնի «Կոմիտասը` հոգևոր ապահովության գրավական» խորագրով Կոմիտասյան համերգաշարի 23-րդ համերգ-դասախոսությունը:
Կատարում են «Կանթեղ» անսամբլի մենակատարները.
Իշխան Հարությունյան, սաքսոֆոն
Արփինե Կալինինան, դաշնամուր
Գեղարվեստական ղեկավար, դասախոսության հեղինակ և վարող՝
ՌԴ Արվեստի ասպարեզում բարձրագույն նվաճումների համար շնորհվող «ՏՐԻՈՒՄՖ» մրցանակի դափնեկիր` Արփինե Կալինինա
Ծրագրում՝
Կոմիտաս, մեներգերի փոխադրություններ սաքսոֆոնի և դաշնամուրի համար
Կոմիտասյան մեղեդիների հիման վրա գրված Արփինե Կալինինայի դաշնամուրային իմպրովիզացիաներ
Համերգային հատվածները կընդմիջվեն կատարվող մեներգերի բանաստեղծական տեքստերով և դասախոսությամբ::
Մուտքն ազատ է:
Հասցե՝ Իսահակյան 1