• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

EducationUSA մրցունակ աշակերտների ակումբ | Մասնակիցների գրանցումը սկսված է

EducationUSA մրցունակ աշակերտների ակումբը խմբային ինտենսիվ խորհրդատվական ծրագիր է, որն աջակցում է ավագ դպրոցի աշակերտներին, ովքեր ցանկանում են մրցունակ լինել՝ որպես ԱՄՆ-ի քոլեջների և համալսարանների դիմորդներ: Մասնակցությունը բաց է 9-11-րդ դասարանների լավ սովորող բոլոր աշակերտների համար, ովքեր ցանկանում են բարձրագույն կրթություն ստանալ Միացյալ Նահանգներում:
Ուսանողները հանդիպումներ են ունենում ամբողջ տարին, մասնակցում են դասախոսությունների, գրքերի քննարկումների, կատարում են կամավորական աշխատանքներ, անցկացնում են միջմշակութային միջոցառումներ և նախապատրաստվում քննությունների: Այս ամբողջն անցկացվում է անգլերեն լեզվով:
Ակումբի գործունեությունն ընդգրկում է նաև պարբերաբար խորհրդատվություն, որի արդյունքում աշակերտները, ձեռք բերած գիտելիքների շնորհիվ, պատրաստ կլինեն ընդունվել ԱՄՆ-ի քոլեջներ կամ համալսարաններ:
Մրցունակ աշակերտների ակումբը բաց է երևանաբնակ 8-10-րդ (ովքեր գալիք սեպտեմբեր ամսին շարունակելու են իրենց ուսումը համապատասխանաբար 9-րդ, 10-րդ, 11-րդ դասարաններում) դասարանների բարձր առաջադիմությամբ աշակերտների համար, ովքեր ցանկանում են բարձրագույն կրթություն ստանալ ԱՄՆ-ում:
Ինչպե՞ ս գրանցվել
Այցելեք Ամերիկյան Խորհուրդների գրասենյակ (Հասցեն՝ Ամիրյան 4/7, Իմպերիում Պլազա Բիզնես Կենտրոն)՝տանելով Ձեր անձնագիրը կամ ծննդյան վկայականը: Այն աշակերտները, ովքեր կհամապատասխանեն ծրագրի պահանջներին (երևանաբնակ 8-10-րդ աշակերտ, ովքեր սեպտեմբեր ամսին շարունակելու են իրենց ուսումը համապատասխանաբար 9-րդ, 10-րդ, 11-րդ դասարաններում) կստանան գրանցման հայտը, որի լրացման և հանձնման վերջնաժամկետն է 2013 թ.-ի հունիսի 6-ը, ժամը՝18:00-ն:
Ամերիկյան Խորհուրդների գրասենյակը բաց է ամեն օր բացի շաբաթ և կիրակի օրերից, աշխ. ժամերը՝ 10:00-18:00:
*** Ամերիկյան Խորհուրդների գրասենյակը փակ է լինելու մայիսի 28-ին:
Հարցերի դեպքում կարող եք կապվել՝
Շուշաննա Աբովյան
EducationUSA Կրթական Խորհրդատու
Հեռ. (374 10) 54-40-12