• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կամավոր աշխատանք ARMSCOOP գիտակրթական ցանցում

Սիրելի՛ ընկերներ,

Տեղեկացնում ենք ձեզ, որ ARMSCOOP գիտակրթական ցանցին հարկավոր են կամավորներ իրականացնելու համար հետևյալ գործառույթները`

1.www.armscoop.com կայքի և ֆեյսբուքյան էջի սպասարկում,
2.Կրթաթոշակային, գրանտային ծրագրերի, համապատասխան հիմնադրամների և գիտաժողովների մասին տեղեկությունների հավաքագրում և հրապարակում,
3.Համագործակցության հաստատում և զարգացում հայաստանյան ու արտասահմանյան ակադեմիական կառույցների և գիտակրթական ուղղվածության այլ կազմակերպությունների հետ:

ARMSCOOP գիտակրթական ցանցում որպես կամավոր աշխատելը ձեզ հնարավորություն կտա պարբերաբար տեղեկացված լինել գիտակրթական տարբեր ծրագրերի մասին, կապի մեջ լինել արտերկրում սովորող հայ և օտարերկրյա ուսանողների, տարբեր ոլորտների առաջատար գիտնականների հետ, ձեռք բերել գործնական գիտելիքներ տեղի և արտերկրյա գիտակրթական հաստատությունների մասին, ծանոթանալ կրթաթոշակային և գրանտային ծրագրեր առաջարկող տարբեր կազմակերպությունների գործունեության հետ, ձեռք բերել արժեքավոր փորձ և ընդլայնել Ձեր ցանցը։

Դիմելու համար խնդրում ենք մինչև սույն թվականի հունիսի 20-ը ներառյալ լրացնել ներքոնշյալ հայտը ևinfo@armscoop.com էլ փոստին ուղարկել CV-ն (առանց CV-ի ներկայացված հայտը չի դիտարկվելու):

Առաջին փուլն անցած մասնակիցները կտեղեկացվեն մինչև հունիսի 25-ը և կհրավիրվեն հարցազրույցի:

Կամավորական աշխատանքը կատարվելու է անվճար հիմունքներով:

Դիմելու համար այցելեք այստեղ