2013 թվականի հունիսի 6-ին լրանում է Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակը: Նույն օրը տեղի կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան միջազգային 9-րդ մրցույթը՝ նվիրված թավջութակահարներին: Մրցույթին մասնակցում են թավջութակահարներ տարբեր երկրներից:
Մրցույթի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 6-ին՝ ժամը՝ 19:00, Արամ Խաչատրյան համերգասրահում: Հանդես կգան Երևանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) և աշխարհահռչակ ֆրանսիացի թավջութակահար Գոտյե Կապյուսոնը:
Մուտքը՝ հրավիրատոմսերով: Ցանկացողները դիմեն Մերի Առաքելյանին. meriarakelyan@mskh.am, 093 89 28 59