Հունիսի 12-ին՝ 15:45, Երևանի առաջնորդանիստ սբ Սարգիս եկեղեցում «Սեբաստացիներ» երգչախումբը կկատարի հոգևոր երգերի կոմիտասյան մշակումներ:
Դրանից հետո՝ ժամը 16:00, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում ամփոփելու ենք «Հանրապետության օրեր. կենսամշակութային արշավ» նախագծերը:
Հոգևոր համերգն ու նախագծերի ամփոփումը իր ներկայությամբ կպատվի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
«Հանրապետության օրեր. կենսամշակութային արշավ» նախագծերի ամփոմանը հրավիրում ենք մասնակցելու նախագծի մասնակիցներին, աջակիցներին, հովանավորներին, բարեկամներին: