Նյութի հեղինակ Թամարա Մարիմյան
Այսօր Հիմնական դպրոցը հերթական անգամ հյուրընկալեց մի խումբ առաջին դասարանի սովորողների և նրանց ծնողների: Ծնողների համար մեդիահմտությունների փոքրիկ սեմինար անցկացնելուց հետո բոլորը իջան լողափ: Փոքրիկները շա~տ ուրախ էին և ոգևորված: Ծնողները պատմում են, որ երեխաները մեծ անհամբերությամբ էին սպասել այս հանդիպմանը, քանի որ գիտեին, որ լողալու են: Մեր հյուրերը նաև հանդիսատես էին և մեծ հետաքրքրությամբ դիտեցի թատերական փառատոնի ճամբարականների ներկայացումը: