• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Զիկատար, օր առաջին

Վերջապես եկավ հուլիսի 9-ը

Երկար էինք նախապատրաստվել այսօրվան:

Ուր ես Զիկատար, գալիս ենք:

 Մեզ էր սպասում Զիկատարը՝ անուն, որ առաջին անգամ լսել էինք Էկոտուրի մրցույթի ժամանակ, երբ ներկայացվում էին բնապահպանական կենտրոնները:

Եվ ահա  Էկոտուր-2013-ի հաղթողների միջազգային ճամբարը որոշեցինք անցկացնել այստեղ՝ Զիկատարում շնորհիվ բնապահպանության նախարարությաան աջակցությամբ:

Կողբում այցելեցինք թիվ 1միջնակարգ դպրոցը, որտեղ մեզ սիրով դիմավորեց տնօրենը՝ տիկին Մարինեն: Նա ներկայացրեց իրենց դպրոցը, այնտեղսովորած անվանի մարդկանց` Նիկոլայ Ջաղինյան-ինժեներ, 21թ. կառուցել է Հայաստանումառաջին հիդրոէլեկտրոկայանը և սղոցարանը, Նիկոլայ Նասիբյան - գյուղական բժիշկ, Ջահան Կարախանյան-ԽՍՀՄ հերոս, Լևոն և Լավրենտի Անանյաններ,  Արտավազդ Սահակյան-միկրովիրաբույժ…

Մենք դպրոցին «Դասարանն անիվների վրա» ծրագրով նվիրեցինք գրքեր, բաժանեցինք կրթահամալիրի տեղեկատվական թերթիկները և առաջարկեցինք նրանց նույնպես մասնակցել էկոտուրի գալիք մրցույթներին, ինչը նրանք սիրով ընդունեցին: 

Երկար ճանապարհի հոգնածությունը միանգամից անցավ, երբ հասանք Զիկատար:

Մեր վրացի և լոռեցի հաղթողներն ավելի շուտ էին հասել և արդեն հասցրել էին տեղավորվել հարմարավետ տնակներում: Մենք էլ արագ տեղավորվեցինք, ճաշեցինք և … անտառը կանչում էր՝ քայլարշավ տարածքի անտառով՝ մեր փոքրիկ ուղեկցորդի՝ Մարատի օգնությամբ: Կերակրեցինք լճակի ձկներին, ծանոթացանք անտառի էկոլոգիական վիճակին:

Երեկոյան խաղեր, պարեր, անակնկալներ...