Երբ հեռու ես լինում կարոտդ կրկնապատկվում: Երբ հասկանում ես` էլ չես վերադառնալու ու կտրուկ փոխվելու է քո միջավայրը, ավելի ես ձգտում վերադառնալ հնին:
Դե, մենք էլ այդ նպատակով չկորցրեցինք մեր հնարավորությունը ու կրթահամալիրի հետ միասին նույնպես եկանք «Անդրանիկ» սկաուտական ճամբար: Անգամ ծնողներս ծիծաղեցին, երբ լսեցին իմ`նորից ճանապարհորդելու մասին: Տպավորությունները ճամբարից տարբեր են: Այս տարի առաջին անգամ եղա Սևանում: Փոքրիկ խմբով շրջեցինք կապուտակ Սևանի մակերեսով:Երկրոդ կանգառը Դիլիջանն էր: ԸՆկեր Հասմիկի հետ շրջեցին ու վերհիշեցինք մեր վերջինզանգյան արկածները Դիլիջանում: Այնքան էինք տարվել մեր զբոսանքով, որ բոլորը ստիպված էին մեզ սպասել: Մեր նպատակակետը ,իհարկե, ճամբարն էր Լերմոնտովոյում: Շատ ճամփորդությունների եմ գնացել,բայց առաջին անգամ էի վրանում գիշերելու: Դրա դժվարությունների մասին ծանոթացա գիշերվա ընթացքում, երբ ինքս ինձ համոզում էի, որ այնքան էլ ցուրտ չէ:
Առայժմ այսքանը, հաստատ պատմելու բան էլի կլինի:
Արաքս Զուլալյան