Այսօր մենք բարձրացանք Թեժ լեռ: Այն կազմում էր մոտ 1.5 կմ, և հեշտ էր բարձրանալը: Բարձրանալը ավելի կարճ տևեց, քան իջնելը, բայց դժգոհողներ չկային: Այսպիսով, բարձրանալիս մենք հանգստացանք չորս անգամ, իսկ իջնելիս՝ երկու: Բարձրանալիս լեռը ցածր էր թվում, անընդհատ <<երկարում էր>>: Իջնելիս առաջինը հանգստացանք մի գետի մոտ, և մեզ ցույց տվեցին, որ այդ գետի մեջ կան ոսկու մնացորդներ: Բայց դրանք հնարավոր չէր հատիկով վերցնել, որովհետև շատ մանր էին: Նշանակում է՝ մոտերքում ոսկու հանք կա։
Դրանից հետո, երբ դուրս եկանք լեռան տարածքից, սկսեցինք մոտակայքի աղբը հավաքել, մինչև որ հասանք ճամբար:
Արման Մարտիրոսյան, Աշոտ Զաքարյան և Դավիթ Գևորգյան: