Մենք ամեն ինչ ունեինք , բացի դրոշից: Չէ, դրոշ էլ ունեինք բայց չէր ծածանվում: Մենք անտառից բերեցինք գերաններ: Ուրախ տրամադրությամբ և սկաուտների օգնությամբ պատրաստեցինք ձողը: Գերանները դրեցինք իրար վրա և պարաններով կապեցինք: Մեր ձողը նման է մարդու, որ ձեռքերը ներքև ու վերև է պարզել ու կանգնած է երկու ոտքի վրա: Երբ դրոշը բարձրացրինք, ու նա ծածանվեց, բոլորս ուրախությունից ծափահարեցինք:
Հարություն Չոբանյան
130 դպրոց :