Նախապատրաստական փուլ
- Ուսումնասիրել ենք նախորդ տարվա մասնակիցների ցուցակները:
- Անհատական նամակներ ենք ուղարկել սովորողներին, կատարել ենք անհատական զանգեր, հանդիպել ենք առանձին ծնողների:
- Եղել ենք Մեծամորի դպրոցում, հանդիպել տնօրենին, զինղեկին, սովորողներին, ինչի արդյունքում վեց սովորող ընդգրկվել է ճամբարականների կազմում:
- Նախապատրաստական այց ենք կատարել ԼՂՀ «Ասպետ» ճամբար:
- Անհատական համաձայնագրեր ենք կնքել սովորողների ծնողների հետ:
- Նամակ է ուղարկվել ՀՀ ՊՆ՝ տրանսպորտի համար:
Նախատեսված մեկօրյա ճամփորդությունը չենք իրականացրել: Նախապատրաստական փուլը վատ ենք լուսաբանել:
Ճամբարային փուլ
- Երևան-Գորիս-Ստեփանակերտ-Այգեստան ճանապարհին հայրենագիտական աշխատանք ենք կազմակերել:
- Խումբը հանդես է եկել որպես մեկ վաշտ: Վաշտի հրամանատարը Գևորգ Հակոբյանն է եղել: Վաշտում եղել են երկու դասակ, դասակների հրամանատարներ եղել են Արման Երանոսյանը և Էմանուել Ագջոյանը: Վահրամ Թոքմաջյանը ապահովել է հասարակության հետ կապերը, լրատվությունը և առանձին դեպքերում կատարել է դասակի հրամանտարի պարտականություններ:
- Վաշտը ճամբարի կարգացուցակին համապատասխան մասնակցել է ճամբարի աշխատանքներին:
- Ճամբարականները paint-ball խաղացին, մեկ անգամ կրակեցին օդամղիչ հրացանով, երկու անգամ՝ավտոմատով: Սովորեցին ավտոմատը ոչ լրիվ քանդել և հավաքել:
- Մասնակցել ենք հարևան զորամասի նոր զինվորների երդման և զորամասի հիմնադրման քսանամյակիննվիրվածարարողություններին: Վերջին արարողության ժամանակ Գևորգ Հակոբյանը տրիբունայից ողջույնի խոսք հղեց զինծառայողներին:
- Սովորողները մասնակցել են ճամբարում կազմակերպված բոլոր մրցաշարերին: Բռեյն-Ռինգ մրցաշարում թիմը գրավեց առաջին հորիզոնականը, հրաձգության մրցույթում Մեծամորի ավագ դպրոցի սովորող Սարգիս Վարդանյանը լավագույնն էր, իսկ ձգումներ վարժությունում երկրորդը, Հովհաննիսյան Էդուարդը շախմատի մրցաշարի եզրափակիչում պարտվեց: Մնացած բոլոր մարզաձևերում ունեցանք պարտություններ:
- Մասնակցել ենք կազմակերպված ճամփորդությունների՝ Գանձասար, Ամարասի վանք, Շուշի:
- Հնարավորության սահմաններումլուսաբանելենքճամբարի աշխատանքները1,2,3,4,5:
- Վահրամ Թոքմաջյանը կազմակերպեց ոչ ֆորմալ կրթության պարապմունք:
- Անհատական կապեր ենք հաստատել արցախցի պատանիների, դասավանդողների և լիբանանահայ պատանիների հետ:
- Վերադարձի ճանապարհին Այգեստան–Դրմբոն–Դադիվանք–Վարդենիս–Երևան իրականացրել ենք հայրենագիտական աշխատանք:
Հետճամբարային փուլ
- Սովորողների և դասավանդողների տպավորությունների և նկատառումների հրապարակում (Աշխատանքները շարունակվում են) 1,2, 3, 4, 5
- Ստեղծվում է սեբաստացի ասպետների բլոգը:
Առաջարկություններ
Ա. Հաջորդ տարվա նախապատրաստական աշխատանքները սկսել երկրորդ կիսամյակի սկզբից:
Բ. Մեծացնել մասնակից դպրոցների քանակը:
Գ. Կազմակերպել պարտադիր քայլարշավներ, նվազագույնը երեք անգամ
Դ. «Ֆիզկուլտուրա և առողջ ապրելակերպ» առարկայի նկատմամբ կենտրոնացնել ուշադրություն, պարբերաբար կազմակերպել ստուգումներ: Անկախ սովորողի ընտրած մարզաձևից պարտադիր համարել նրա համար պարապմունքները մարմնամարզության դահլիճում և վազքարշավները (տղաների համար մինչև 3կմ):
Ե. Արցախյան կողմին առաջարկել, որ ճամբարի բովանդակային մասում ընդգրկեն «Առաջին բուժօգնություն», «Նախազորակոչիկի իրավունքներ և պարտականություններ» դասընթացները:
Զ. Առաջարկել արցախյան կողմին, հաջորդ տարվա մասնակցությունն ապահովել երեք հերթափոխով 20-24 -ական սովորող և 2 ղեկավար, առանձնացնել մեկ տնակ:
Է. Կատարել մասնակիցների առողջական վիճակի զննում, տեղեկատվություն տրամադրել խմբի ղեկավարներին:
Ը. Ճամբարի աշխատանքներում ընդգրկել 11-րդ և 12-րդ դասարան փոխադրված սովորողներին:
2013թ. «Ասպետ» ճամաբրի խմբի ղեկավար` Գևորգ Հակոբյան