Կրթահամալիրի դպրոցների, քոլեջի հարգելի սովորողներ, կրթահամալիրի տնօրենը՝ տիար Բլեյանը, առաջարկում է կրթահամալիրի տոնի առթիվ ձեր բլոգներում և դպրոցների ենթակայքերում նորից անդրադառնալ 2011թ. այս օրերին ձևակերպված՝ կրթահամալիրի 7 հրաշալիքներին, 7 որակներին և 7 հոմանիշներին, որոնք դրված են կրթահամալիրի զարգացման ծրագրի հիմքում։
- Ի՞նչ լրացումներ ունեք այս ցանկին. առաջարկությունն արեք հիմնավորումներով։
- Գրեք-հրապարակեք ձեր հիմնավորումները՝ համապատասխանո՞ւմ է կրթահամալիրին ձևակերպումներից յուրաքանչյուրը. օրինակ՝ ինչո՞ւ է կրթահամալիրը մրջնանոց։
- Գրեք ձեր նկատառումները՝ ի՞նչ է պետք անել, որ այս ցանկությունները դառնան իրականություն, ո՞ր ուղղությամբ աշխատենք, ի՞նչ փոխենք, լրացնենք, որ, օրինակ՝ կրթահամալիրը, դպրոցը, դասարանը ավելի նման դառնան մրջնանոցի։
Ձեր աշխատանքների արդյունքները կամփոփվեն կրթահամալիրի տոնից հետո։
Կրթահամալիրի 7 հոմանիշները
- Միաբանություն
- Կրթական պարտեզ
- Արվեստանոց-արհեստանոց
- Մրջնանոց
- Արշավախումբ
- Ընտանիք
- Համույթ
Կրթահամալիրի 7 որակները
- Ոգեղենություն
- Ստեղծականություն
- Ուսումնատենչություն
- Կատարելության ձգտում
- Համերաշխություն
- Հոգատարություն
- Հայրենաշինություն
Կրթահամալիրի կառուցվող 7 հրաշալիքները
- «Սեբաստիա» մարզահամալիր
- Նորպարտեզ
- Տնկարան
- Դպրոց բնության գրկում
- Սեբաստացու ճեմուղի
- Աստղացուցարան
- Նոր մեդիա