• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առցանց քննարկում Mskh.am-ում

Հարգելի սեբաստացիներ՝ դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, շրջնավարտներ, կրթահամալիրի բարեկամներ, արդեն մեկնարկած մեր Տոնի ծրագրով  նոյեմբերի 16-ին կրթահամալիրը հանձնելու է 2013թ. «Մխիթար Սեբաստացի» մրցանակները.
  • կրթահամալիրում դասավանդողին` հայագիտության բնագավառում կատարած ստեղծագործական-հետազոտական աշխատանքի, համաշխարհային համացանցում հայալեզու գրականության տարածման, այդ ուղղությամբ սովորողների ուսումնա-հետազոտական աշխատանքները (նախագծերը) ղեկավարելու  համար,
  • կրթահամալիրում սովորողին` հայագիտության, հայրենագիտության կրթության բնագավառում կատարած ստեղծագործական-հետազոտական աշխատանքի, համաշխարհային համացանցում հայալեզու գրականության տարածման համար։
Շնորհակալություն տնօրենի կոչին արձագանքելու և մրցանակի թեկնածուներ առաջադրելու համար։ Ահա նրանք.
ուսուցիչ՝  

սովորող՝

Խնդրում ենք Ձեր աջակցությունը։ Քվեարկեք մեկ ուսուցիչ և մեկ սովորող թեկնածուի օգտին՝ հիմնավորելով ձեր քվեարկությունը, մնալով պահանջների շրջանակում։ Հիշեցնենք, որ մի մարդը մի անգամ կարող է կարծիք գրել։ Անանուն կարծիք-քվեարկությունները չեն հաշվվում։
 
Հարգանքով՝ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյան