• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուրբաթ օրվա մեդիապարապմունքը՝ համերգ

Նոյեմբերի 18-ի մասնաժողովում կրթահամալիրում իրականացվող երաժշտական հանրակրթության ծրագրի քննարկման արդյունքում առաջարկում ենք կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ուրբաթօրյա ընդհանուր բաց պարապմունքը նոյեմբերի 22-ից կազմակերպել որպես համերգ։ Համերգի կազմակերպման պատասխանատուները երաժշտության դասավանդողներն են՝ Մերի Առաքելյան, Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան, Տաթև Ստեփանյան, Արաքսյա Աղաբեկյան, Լիլիթ Առաքելյան, Սվետա Ճաղարյան, Հասմիկ Մաթևոսյան, Լիանա Ավագյան, Տաթև Աղաջանյան, Լուիզա Քեշիշյան։ Պարապմունքին ներկայացվում են դասարան-համույթի, ակումբ-համույթի, դպրոց-համույթի, կրթական ծրագիր-համույթի ծրագրային ելույթները,  առավոտյան ընդհանուր պարապմունքի հաջողված անհատական-խմբային կատարումները՝ երաժշտական, պարային, թատերական ելույթներ։ Դրանք ուղեկցվում են հատուկ պատրաստված տեսանյութերով։

Կարգով որոշված մյուս նյութերը՝ կրթահամալիրի շաբաթվա խրոնիկա, կրթահամալիրի ենթակայքերից ընտրված շաբաթվա նյութերի հղումներ, մեդիագրադարանի նորություններ, տեղադրվում են mskh.am-ում շաբաթվա վերջում՝ շաբաթ երեկոյան կամ կիրակի՝ ամփոփելով ամբողջ շաբաթը, այդ թվում՝ համերգ-մեդիաուրբաթը։ 

Հարգելի դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, կրթահամալիրի բարեկամներ, խնդրում ենք ձեր նկատառումները գրանցել էջի «Կարծիքներ» բաժնում։