• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայ-վրացական համագործակցություն

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-12:00, հրավիրում ենք Գեղարվեստի ավագ դպրոց՝ մասնակցելու «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ 2014» կլոր սեղանի։ Կլոր սեղանին մասնակցում են Թբիլիսիի Ս. Վերսալաձեի անվան թիվ 1 արվեստի դպրոցի  մեր գործընկերները։  

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ 2014»

Կլոր սեղան

Ծրագրում՝  

  1. «Հայ-վրացական հանրակրթական կապեր» նախագծի պատմությունից 
  2. Նախագծի 2014թ. աշխատանքները
  • Թբիլիսյան քաղաքային պլեներ - 2014թ. մարտ
  • Երևանյան քաղաքային պլեներ - 2014թ. հունիս
  • Կրթահամալիրի վրացերենի խորացված ուսուցման սովորողների փորձառություն Թբիլիսիում – 2014թ. մարտ, հոկտեմբեր
  • Վրացերենի օրեր կրթահամալիրում - 2014 ապրիլ
  • Հայերենի ուսուցման խումբ թբիլիսյան դպրոցում
  • Հանրապետության օրեր Թբիլիսիում – 2014 մայիս
  • Հանրակրթական Դիջիթեք - 2014թ. փետրվար
  • Հանրակրթական էկոտուրի թբիլիսյան փուլ – 2014թ. մարտ
  • Հանրակրթական էկոտուր Երևանում – 2014թ. ապրիլ
  • Հանրակրթական էկոտուրի վրաստանյան և հայաստանյան ամառային ճամբարներ

«Հայ-վրացական հանրակրթական կապեր» նախագիծ

Տեղեկանք

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծերը Հայաստանի և Վրաստանի կրթության նախարարների հավանությամբ իրականացվում են 2009թ-ից։

  • Հաստատվել է համագործակցություն վրաստանյան դպրոցների հետ՝ Թբիլիսիի թ. 98 (2009 թ.-ից),  թ. 24, թ. 104, Սոլիկո Վերսալաձեի անվան գեղարվեստի դպրոցներ, Սամսխե-Ջավախեթիի Գանձա գյուղի թթ 1 և 2 դպրոցներ։
     
  • Կրթահամալիրում Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվում է վրացերենի խորացված ուսուցում, որում այսօր ընդգրկված են կրթահամալիրի միջին և ավագ դպրոցների 50 սովորողներ, մեր կայքը՝ mskh.am, ունի նաև վրացերեն էջ։
     
  • «Հանրակրթական կամուրջներ» նախագծով կրթահամալիրի սովորողները և ուսուցիչները իրականացրել են բազմաթիվ ուսումնական ճամփորդություններ Վրաստան` Թբիլիսի, Բոլնիս, Սամսխե-Ջավախեթի, կրթահամալիրում հյուրընկալել են Թբիլիսիի, Գանձայի դպրոցների ուսուցիչներին և սովորողներին, Հանրակրթական էկոտուրի հայաստանցի և վրաստանցի սովորողները 2013թ. Հայաստանի Տավուշի մարզում միասին մասնակցել են ամառային էկոճամբարի։ 
     
  • Հայաստանում և Վրաստանում իրականացվել են համատեղ ուսումնական ճամփորդություններ, ուսումնական նախագծեր` կրթահամալիլրում՝ մեդիաօլիմպիադա, «Հանրակրթական դիջիտեք» ստուգատես-էքսպո, հանրակրթական էկոտուր, Թբիլիսիում՝ IYIPO,  «Լեոնարդո դա Վինչի» մրցույթ, «Կարդում ենք Ռուսթավելի» մրցույթ, Երևանում և Թբիլիսիում քաղաքային պլեներներ՝ ԱրտԹբիլիսի, ԱրտԵրևան, կրթահամալիրի վրացերեն ուսումնասիրող սովորողների մասնագիտական փորձառությունը Թբիլիսիում և այլն։ 
     
  • Թբիլիսիի քաղաքապետարանի հետ համատեղ կրթահամալիրում անցկացրել ենք «Վրացերենի պետական օրեր» ամենամյա տոնը, Երևանում և Թբիլիսիում մայիսի 26-28-ին համատեղ նշում ենք «Հանրապետության օրեր» տոնը։

Կրթահամալիրի տնօրենը հպարտությամբ կրում է Թբիլիսիի քաղաքապետի շնորհած «Վրաստանի մշակույթի դեսպան» կոչումը: Թբիլիսիի թ. 98 դպրոցի տնօրեն Գիորգի Մոմցելիձեն պարգևատրվել է ՀՀ ԿԳ նախարարի պատվոգրով։  Կրթահամալիրը ջերմ բարեկամական հարաբերությունների մեջ է Հայաստանում Վրաստանի դեսպանատան հետ։ Կրթահամալիրում եղել և նրա գործունեությանը ծանոթացել են նորին գերազանցություն Հայաստանում Վրաստանի դեսպան պարոն Շարմանաշվիլին, Վրաստանի ԿԳ նախկին նախարար պարոն Շաշկինը:
 

Հասցեն՝ կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոց (Րաֆֆի 69/1)