• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուշադրություն

Կրթահամալիր դիմած մասնագետների համար կազմակերպվում են վերապատրաստումներ։

  1. Դասվարների, դաստիարակների համար
    Վերապատրաստման ծրագրում՝ դպրոց-պարտեզ
  • Ուսուցման թվային միջավայր. համակարգչային ծրագրերի, ինտերակտիվ գործիքների կիրառումը ուսուցման մեջ. ուսումնական բլոգ, կայք
  • Նոր որակի ուսումնական նյութեր. մեդիագրադարան
  • «Մաթեմատիկական ստեղծագործություն»
  • Երաժշտությունը, մարմնակրթությունը կրտսեր դպրոց-պարտեզում. երաժշտության ունկնդրում, երգ-պար, դասարանը` երգչախումբ, համույթ, սպորտլանդիաներ, լող
  • Ուսուցման կազմակերպում ուսումնական նախագծերի իրականացման միջոցով
  • Ուսումնական ֆիլմերի ստեղծումը ուսուցման և արդյունքների ներկայացման միջոց
  1. Առարկայական ուսուցիչների համար
    Վերապատրաստման ծրագրում՝ 
  • անհատական-հեռավար ուսուցում
  • նախագծային ուսուցում
  • ուսուցման կազմակերպում անհատական նոթբուք-նեթբուքով, բլոգային ուսուցում.
  • մասնակցություն ընդհանուր մեդիապարապմունքին։

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել վերապատրաստման հայտը։ Վերապատրաստման արժեքը` 10000 դրամ։

Կարող են վերապատրաստման համար դիմել նաև աշխատանք փնտրող մասնագետները, կազմակերպություններ։ 

Վերապատրաստման օրերը՝ դեկտեմբերի  10, 11, 13, 14, 18, 20,  21։ Արդյունքների ամփոփումը՝ դեկտեմբերի 21-ին։ 

Ուսումնական պարապմունքները սկսվում են կրթահամալիրի մեդիակենտրոնում (հասցեն` Րաֆֆի 57, Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց) դեկտեմբերի 10-ին՝ ժամը 15.30։

Մասնակիցը վերապատրաստման ներկայանում է իր անհատական նոթբուք-նեթբուքով։ 

Արդյունքներ