Ուռա՜, մեկնարկում են կրթահամալիրի դեկտեմբերյան ուսումնահետազոտական ճամբարները: Այդ նպատակով հիշեցնում եմ.
- ճամբարների բացումը ճամբարներում՝ միասնական առավոտյան ընդհանուր պարապմունքներով 2013թ. դեկտեմբերի 16-ին, ժամը 9.00.
- ճամբարները ղեկավարում են.
- Հիմնական դպրոցում՝ Գոհար Բալջյանը
- Նոր դպրոցում՝ Կարինե Պետրոսյանը
- Դպրոց-պարտեզում՝ Տաթև Բլեյանը
- Գեղարվեստի կրտսեր դպրոցում՝ Արմինե Թոփչյանը
- Միջին դպրոցում՝ Մարիետ Սիմոնյանը
- Ավագ դպրոց-վարժարանում՝ Գևորգ Հակոբյանը
- Գեղարվեստի ավագ դպրոցում՝ Լուսինե Մանուկյանը
- Արհեստագործական ավագ դպրոց-քոլեջում՝ Նաիրա Նիկողոսյանը
- Ճամբարներն ավարտվում են ամանորյա տոնակատարությամբ Մայր դպրոցի Մարմարյա սրահում. համակարգող՝ Սյուզի Մարգարյան.
- 5-6 տարեկաններ – դեկտեմբերի 27-ին, ժամը 10.00
- 2-3-րդ դասարանցիներ – դեկտեմբերի 27-ին, ժամը 12.00
- 4-5-րդ դասարանցիներ – դեկտեմբերի 27-ին, ժամը 14.00
- 6-8-րդ դասարանցիներ – դեկտեմբերի 27-ին, ժամը 17.00
- 9-12-րդ դասարանցիներ – դեկտեմբերի 28-ին, ժամը 17.00
- դեկտեմբերի 28-ին, ծնողների ցանկությամբ գործելու են նախակրթարանային խմբերը և 1-6-րդ դասարանների երկարօրյա խմբերը տոնական-ճամբարային ռեժիմով.
- Ճամբարային ռեժիմները, որոնք հաստատում են ճամբարի պետերը, ներառում են.
- ամենօրյա ընդհանուր 30 րոպեանոց պարապմունքներ
- ամանորյա, սուրբծննդյան երգեր, պարերի ուսուցում, կարաոկե-տեսանյութեր
- մարզական պարապմունքներ
- ընթացող ուսումնական նախագծերի ամփոփում
- ամանորյա և սուրբ ծննդյան նախագծեր
- դիջիթեքյան նախագծեր
- ուսումնական հայրենագիտական, կրթական փոխանակումների նախագծեր
- ձմեռային ճամփորդություններ
- հասարակական նախագծեր
- ուսումնականարձակուրդի նախագծեր
- նկատի ունենալ, որ
- դեկտեմբերի 30-ին Հայ առաքելական եկեղեցու տանացույցով սկսում է Սուրբ Ծննդյան պահքը.
- Սուրբ Ծննդյան տոնակատարությունը սկսում ենք Ճրագալույցի պատարագով և դրան հաջորդող ծիսական հավաքով Մեդիակենտրոնում հունվարի 5-ին, ժամը 19.30։
Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան