«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» 2014թ. ծրագրով նախատեսված «Վրացերենի օրեր կրթահամալիրում» նախագծի պատշաճ անցկացման համար.
- Նառա Նիկողոսյանի ներկայացմամբ հաստատել նախագծի ծրագիրը, պատասխանատուներին (հավելված).
- վրաց հյուրերի դիմավորումը կազմակերպել սահմանի վրա` Իջևան-Դիլիջան-Սևան-Երևան ճանապարհը դարձնելով հայրենագիտական. դիմավորման պատասխանատու՝Ռինա Շագինյան և Վահրամ Մարտիրոսյան.
- հյուրերի գիշերակացը կազմակերպել կրթահամալիրի Դպրոց-պարտեզի կրթական փոխանակումների կացարանում (պատասխանատու` Տաթև Բլեյան).
- Սնունդը.
- ապրիլի 4-ին՝ընթրիք, ապրիլի 5-ին՝նախաճաշ, ընթրիք, ապրիլի 6-ին՝նախաճաշևճաշ կրթական փոխանակումների կենտրոնի Դպրոց-պարտեզի կացարանում՝ յուրաքանչյուրին 300 դրամի սահմանում.
- ապրիլի 5-ին տոնական ճաշ Մայր դպրոցում` միջին դպրոցի ակումբում, յուրաքանչյուրին 500 դրամի սահմանում.
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան