Կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացվող «Հանրակրթական էկոտուր 2014». Էկոլոգիական նախագծերի միջազգային 4-րդ ստուգատեսը կազմակերպելու նպատակով.
- ստուգատեսի կազմակերպման պատասխանատու ճանաչել Մարթա Ասատրյանին (էկոտուրի 2014-ի տնօրեն), կրթահամալիրի էկոլոգների ակումբի սովորողներին.
- Մարթա Ասատրյանի ներկայացմամբ հաստատել.
- ստուգատեսի ծրագիրը և աշխատակարգը (հավելված 1).
- ստուգատեսի մրցութային հանձնաժողովի կազմը (հավելված 2).
- ապրիլի 24-ի միասնական էկոակցիայի՝ Ծաղկատունկի կազմակերպման պատասխանատու՝ Էմանուել Ագջոյանին, դպրոցների ղեկավարներին և դպրոցների՝ էկոտուրի համակարգողներին.
- ապահովել էկոտուր 2014-ի աշխատանքների օպերատիվ լուսաբանում ստուգատեսի կայքում, mskh.am-ում, հանրապետական ԶԼՄ-ներում. պատասխանատուներ՝ կինո-ֆոտո ակումբ, «Սեբաստացի» TV, կրթահամալիրի դպրոցների լրագրողական ակումբներ, համակարգող՝ Հասմիկ Ղազարյան և ընկերներ.
- ստուգատեսի նախագծերի ցուցադրման տեխնիկական սպասարկման պատասխանատու ճանաչել Կարեն Խաչատրյանին և Տիգրան Պարսիլյանին.
- ստուգատեսի՝ գիշերակացի կարիք ունեցող մասնակիցների գիշերակացը և սնունդը Մարթա Ասատրյանի հայտով (հավելված 3) ապահովել կրթական փոխանակումների՝ Հիմնական դպրոցի և Դպրոց-պարտեզի կացարաններում: Գիշերող հյուրերի նախաճաշը և ընթրիքը կազմակերպել Հիմնական դպրոցի և Դպրոց-պարտեզի խոհանոցներում, յուրաքանչյուրին 250-ական դրամի չափով, ճաշը՝ Մայր դպրոցում 400-ական դրամի չափով.
- ստուգատեսի մասնակիցների համար կազմել հայրենագիտական-մշակութային ծրագիր. պատասխանատուներ՝ Ռինա Շագինյան, Էմանուել Ագջոյան և Արտակ Զարգարյան՝ Վրաստանի մասնակիցների համար, Գայանե Առաքելյան, Սոֆյա Այվազյան՝ Արցախի և Գավառի մասնակիցների համար, Անահիտ Մելքոնյան, Լիլիթ Հարությունյան՝ Բազմաղբյուրի, Սպիտակի, Բջնիի մասնակիցների համար.
- ստուգատեսի ծրագրով մարզական և պարային դադարների կազմակերպման պատասխանատու՝ Նաիրա Հարությունյան, Արշակ Գասպարյան։
Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան