Կրթահամալիրի հանրակրթական դպրոցների սովորողների և նախակրթարանների սաների՝ 2013-2014 ուստարվա ուսումնական պլաններով, ուսումնառության պայմանագրերով և կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված Ճամբարային պարտադիր ուսումնական աշխատանքը պատշաճ կազմակերպելու համար.
- կրթական ծրագրերի կենտրոնի ղեկավարի ներկայացմամբ հաստատել ուսումնական օրացույցում փոփոխություններ-լրացումները (հավելված 1).
- մայիսի 26-30-ի ուսումնական պարապմունքները կազմակերպել որպես «Ես կարողանում եմ»՝ հեղինակային կրթական ծրագրերով որոշված ուսումնական կարողությունների գնահատման ստուգատես, ըստ կրթական ծրագրերի, դասարանների, 1-8-րդ, 10-11-րդ դասարանների յուրաքանչյուր սովորողի մասնակցությամբ.
- սովորողների ուսումնառության պայմանագրերով և ուսումնական պլաններով որոշված հունիսյան հանրակրթական դպրոց-ճամբարները (այսուհետ՝ Ճամբար) սահմանված կարգով գործում են հունիսի 2-13-ը. ճամբարների մեկնարկը՝ հունիսի 2-ին, ժամը 9:00, առավոտյան ընդհանուր պարապմունքներով, ավարտը՝ հունիսի 13-ին, ժամը 15:15, ընդհանուր համերգ-մեդիապարապմունքով.
- մանկավարժության կենտրոնի ղեկավարի ներկայացմամբ հաստատել Ճամբարների աշխատանքի հիմնական ուղղությունները, ռեժիմը (հավելված 2).
- Ճամբարի պետեր նշանակել Կարինե Պետրոսյանին (Նոր դպրոց), Տաթև Բլեյանին (Դպրոց-պարտեզ), Արմինե Թոփչյանին (Գեղարվեստի կրտսեր դպրոց), Գոհար Բալջյանին (Հիմնական դպրոց), Անահիտ Բեկյանին (Միջին դպրոց), Արտակ Զարգարյանին (ավագ դպրոց-վարժարան), Զարուհի Ավետիսյանին (Արհեստագործական ավագ դպրոց), Սոֆյա Այվազյանին (Գեղարվեստի ավագ դպրոց) և հայտարարել Ճամբարների նախապատրաստական աշխատանքները սկսված.
- ճամբարների նախապատրաստական աշխատանքներում ընդգրկել հունիսյան ստուգատեսների (հավելված 3) նախապատրաստումը.
- մանկավարժության կենտրոնի ղեկավարի ներկայացմամբ մինչև 2014թ. մայիսի 6-ը հաստատել ստուգատեսների համակարգողներին.
- նախադպրոցական սաների «Ամառային պարտեզի» գործունեությունը՝ հունիսի 2-ից օգոստոսի 31-ը. հաստատել ամառային բաց լողափի կազմակերպման և շահագործման կարգը.
- Քոլեջի 1-ին, 2-րդ կուրսերի ուսանողները քոլեջի ղեկավարի բաշխմամբ մասնակցում են ճամբարների և ամառային պարտեզների գործունեությանը` որպես ճամբարի, պարտեզի ղեկավարի օգնականներ.
- ճամբարներում սնունդը կազմակերպվում է կրթական օբյեկտների խոհանոցներում, սահմանված կարգով` ծնողների և աշխատողների միջոցներով.
- ճամբարի պետերը, սահմանված կարգով, մինչև մայիսի 18-ը ենթակայքում հրապարակում են ճամբարների ծրագրերն ըստ ջոկատների.
- գրասենյակների ղեկավարները հրամանին անհատապես ծանոթացնում են սովորողներին, նրանց ծնողներին, կրթահամալիրի աշխատողներին, դպրոցների ղեկավարները՝ անհրաժեշտության դեպքում պարզաբանում դրանք։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան