Կրթահամալիրի Արհեստագործական ավագ դպրոցի, Ավագ դպրոց-վարժարանի և Գեղարվեստի ավագ դպրոցի 11-րդ դասարանների պատանիների հետ ուսումնական ծրագրով նախատեսված դաշտային պարապմունքներ անցկացնելու համար.
- նախնական զինվորական պատրաստության ուսումնասիրման ծրագրով նախատեսված դաշտային ուսումնական միացյալ պարապմունքը կազմակերպել թիվ 25149 զորամասում, 2014թ. մայիսի 14-ին.
- մեկնումը՝ մայիսի 14-ին, ժամը 8.00, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զ. Անդրանիկի հուշարձանի տարածքից, Մալաթիա-Սեբաստիա զինկոմիսարիատի տրամադրած ավտոբուսներով.
- դաշտային պարապմունքների պատասխանատուներ ճանաչել փոխգնդապետ, կրթահամալիրի զինղեկ Ռաֆայել Մեսրոբյանին, օգնականներ՝ արհեստագործական ավագ դպրոցի ղեկավար Արտյոմ Խաչատրյանին և դասավանդող Արտավազդ Հովհաննիսյանին.
- դաշտային պարապմունքների մասնակիցները (ցուցակը կցվում է) կրում են մարզական հագուստներ, իրենց հետ ունենում են անհատական օգտագործման խմելու ջուր և մեկ անգամ ուտելու սնունդ.
- կրթահամալիրի ավագ դպրոցների 11-րդ դասարանների աղջիկները (ցուցակը կցվում է) 2014թ. մայիսի 14-ին մասնակցում են ուսումնական ծրագրով նախատեսված առաջին բուժօգնության ուսումնական վարժանքին: Սկիզբը՝ ժամը 9:30, ավարտը՝ 12:30։ Մասնակիցները պարապմունքի ներկայանում են մարզական հագուստով: Պարապմունքների կազմակերպման պատասխանատուներ եմ ճանաչում Նաիրա Հարությունյանին, Դավիթ Ֆահրադյանին և Քրիստինե Սահակյանցին: Օրվա ընթացքում, մինչև 16.00, գրավոր ներկայացնել պարապմունքների մանրամասն ծրագիրը: Պարապմունքները կազմակերպել Մայր դպրոցի մեծ մարմնամարզական մարզադահլիճում.
- ավագ դպրոցների կազմակերպիչները, դպրոցների ղեկավարները առավելագույն աջակցություն են ցուցաբերում նշված պարտադիր պարապմունքների նախապատրաստմանը և անցկացմանը.
- պարապմունքների պատասխանատուները պատանիների և աղջիկների մասնակցության հաշվառման տեղեկությունները ներկայացնում են ավագ դպրոցների գրասենյակ: Դպրոցների ղեկավարները մայիսի 19-ի վարչական խորհրդին բացատրություն են ներկայացնում պարապմունքներին յուրաքանչյուր պատանու և աղջկա բացակայության վերաբերյալ.
- մասնակցության արդյունքները դիտվում են որպես կրթական ծրագրի ուսումնական պլանով որոշված մարզական-հայրենագիտական, հիգիենայի-առողջագիտական ուսումնական գործունեության մեկտարյա արդյունքներ.
- գրասենյակների ղեկավարները սույն հրամանին անհապաղ ծանոթացնում են բոլոր պատասխանատուներին, 11-րդ դասարանների սովորողներին և նրանց ծնողներին.
- պարապմունքների պատասխանատուները դրանց ընթացքը և արդյունքները լուսաբանում են mskh.am-ում:
Հիմք՝ Շահումյանի զինվորական կոմիսար, գնդապետ Ռ. Մարգարյանի 08.05.2014թ. թիվ19 հրամանը:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան