• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մտածո՞ւմ եք Ձեր ապագա մասնագիտության մասին

Մտածո՞ւմ եք Ձեր ապագա մասնագիտության մասին, հետաքրքրվա՞ծ եք լրագրությամբ… Եթե այո, ապա մայիսի 21-ին ժամը՝ 11:00-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ԵՊԼՀ «Միջազգային լրագրություն» գիտաուսումնական կենտրոնը Ձեզ կներկայացնի լրագրություն մասնագիտության ուսուցման կազմակերպումը համալսարանում: Արդյունքում կծանոթանաք՝ համալսարանում ի՞նչ եք սովորելու, ինչպե՞ս եք սովորելու, ովքեր են դասավանդելու Ձեզ և ի՞նչ հեռանկար կարող եք ունենալ աշխատավայրի ընտրության հարցում: Սիրով սպասում ենք:

Նախագծի համակարգող Մանե Գևորգյան՝ Սեբաստացի

Աղբյուրը՝ Ավագ դպրոց-վարժարանի ենթակայք։