• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նորից երաժշտական դիմում-խնդրանք

Հարգելի դասավանդող, սովորող, ծնող, գործընկեր, բարեկամ, լավ նշան է. կրթահամալիրում երաժշտական գործիքները չեն հերիքում: Նորից խնդրանքով դիմում ենք: Մայր դպրոցի Փոքր դահլիճի համար հնարավորինս շտապ անհրաժեշտ է ձեռք բերել համերգային դաշնամուր: Սկզբունքը նույնն է. եթե նվիրում եք, շնորհակալ ենք լինում, եթե գտնում-առաջարկում եք, գնում ենք ու էլի շնորհակալ ենք լինում: Շուտով ամենամյա երաժշտական փառատոնն է, մասնակիցների կատարումները պետք է հնչեն լավ գործիքով. սա կլինի Ձեր աջակցություն-նվերը փառատոնին:  

Սպասում ենք Ձեր արձագանքին: Զանգահարեք՝ 010 74 72 46, գրեք՝ J.Sveta@mskh.am: