2014թ. հունիսի 16-ից կրթահամալիրի Նոր դպրոցը, Դպրոց-պարտեզը, Գեղարվեստի կրտսեր դպրոցը, Հիմնական դպրոցը, Կենտրոնը, Մայր դպրոցը գործում են որպես ամառային ուսումնական ճամբարներ (այսուհետ՝ Ճամբար): Ճամբարների աշխատանքը պատշաճ կազմակերպելու համար.
- մանկավարժությանկենտրոնի ղեկավարի ներկայացմամբ հաստատել ճամբարային աշխատանքի ուղղությունները, ռեժիմին ներկայացվող պահանջները, ճամբարի ուղեգրի ձևը.
- Ճամբարների պետեր նշանակել Նոր դպրոցում՝ Սաթենիկ Սիմոնյանին, Դպրոց-պարտեզում՝ Մարգարիտ Թամազյանին, Գեղարվեստի դպրոցում՝ Կարինե Բաբուջյանին, Հիմնական դպրոցում՝ Մերի Խաչատրյանին, Միջին դպրոցում՝ Լիանա Տեր-Պողոսյանին: ճամբարները դիտել որպես լրացուցիչ կրթական ծառայություն` ճամբարի պետերին վերապահելով լրացուցիչ կրթական ծառայության պայմանագիր կնքելու իրավունք, որպես պայմանագրի կողմ.
- հաստատել ճամբարական սովորողի ծնողի (օրինական ներկայացուցչի) հետ կնքվող պայմանագրի նմուշը.
- ճամբարականների սնունդը և ուսումնական ճամփորդությունները կազմակերպել սահմանված կարգով, ծնողների միջոցներով.
- ճամբարների պետերին՝ մինչև հունիսի 13-ը մանկավարժության կենտրոն ներկայացնել ճամբարական սովորողների ցուցակը, ճամբարի ռեժիմն ու ծրագիրը.
- կրթահամալիրի մանկավարժության կենտրոնի ղեկավարի ներկայացմամբ հաստատում եմ ճամբարի պետի աշխատակարգը, անհատական պլանը:
Կրթահամալիրիտնօրեն` Ա. Բլեյան