Սիրելի սեբաստացիներ, բոլոր տարիքների, որտեղ էլ որ լինեք.
Հիշեցնեմ, որ ուղիղ 25 տարի առաջ՝ 1989-ին մենք խիզախեցինք, և ստեղծվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։ Այս հունիսի 20-ին Երևանի կենտրոնում՝ Շարլ Ազնավուրի հրապարակում, Ա. Բաբաջանյանի անվան համերգային դահլիճում սկսում ենք «Մոբիլ և ստեղծական 25 տարի» հոբելյանական հրապարակային հաշվետվությունները։ Բոլորս ենք այդ մեկնարկը տալու։ Դրանք կշարունակվեն ողջ 2014-ի մեր բոլոր գործերում, մինչև սեբաստացիների տոնացույցով նոյեմբերի 13-16-ի «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը»։ Ահա թե ինչու՝ հունիսյան փառատոն-ստուգատեսների մեջ երկու ստուգատես եմ առաջարկում.