Նկարագրություն:
Վասպուրական աշխարհ: Վաս՝ մեծ, մեծամեծ, պուր՝ որդի, կան՝ երկիր (ըստ վանեցու` քյան), այսինքն՝ Վասպուրական՝ երկիր որդվոց մեծամեծաց:
Հայոց առաջին մայրաքաղաքը եղել է Վանը: Վանա լճի ափին գտնվող քաղաքը հիմնել է Ուրարտուի թագավոր Սարդուրի Առաջինը: Քաղաքը սկզբում կոչվել է Տուշպա: Ունեցել է նաև այլ անվանումներ`Բիայնա, Երվանդավան, Շամիրամակերտ, Վանտոսպ և այլն:
Վանա լճի մակերեսն է 3760 կմ քառակուսի, ամենալայն հատվածի երկարությունը 51 կմ է, երկարությունը՝ 119 կմ, ամենամեծ խորությունը՝ 145մ: Վանա լճի հայելին մոտ 2,5 անգամ մեծ է Սևանա լճի հայելուց: Լիճը սկիզբ առնող գետեր չունի, ունի 4 թափվող գետ:
Կտուց կղզի, Սուրբ Կարապետ եկեղեցի (ժողովուրդը նաև Չարխափան է անվանել), մի հրաշալի կառույց՝ կառուցված սպիտակ և սրճագույն խլաթի քարից, իսկ գմբեթը՝ սպիտակ տուֆից:
Բերկրի´, չքնա´ղ Բերկրի: Բառեր չկան, բոլոր խոսքերն ավելորդ են: Խոսելու, իրար լսելու հնար էլ չկա: Դրախտային անկյուն, ջուր ու կանաչ, կանաչ ու ջուր, ճոճվող մի կամուրջ, չորս կողմը՝ բարձր ժայռեր:
Վան, 27.06.2014թ.