Ընտրությունը, թվում է, անհատական գործ է՝ ամեն մարդ ազատ է իր կենսակերպի, իր հավատամքի ընտրության մեջ։ Բայց ինչպե՞ս է լինում, որ հասարակությունն իր մեծագույն մասով ընտրում է երբեմն տրամաբանությունից դուրս մի բան, հավատում է դրան ու քարոզում դա։ Ի՞նչ ենք կորցնում, ի՞նչ ենք գտնում՝ հոսանքի հետ գնալով։ Եվ ինչ արժե մարդու՝ անհատականությունը պահելու ձգտումը։ Անհատականություն լիները ընտրությո՞ւն է, թե ճակատագիր։
Եկեք հուլիսի 9-ին՝ ժամը 10.00 այս հարցադրումների շուրջ զրուցենք Ինտելեկտուալ ընթերցանության ակումբում՝ Էժեն Իոնեսկոյի «Ռնգեղջյուրը» դրամայի ընթերցմամբ։
Հանդիպման վայրը՝ Կրթահամալիրի Մայր դպրոց, Միջին դպրոցի ակումբ, Բաբաջանյան-25