ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը,ընդառաջելով կրթահամալիրի հետևողական խնդրանք-առաջարկին, հանձնարարել է նախարարության շինարարական-արտադրական և ինժեներական ծառայություններին մինչև 2014թ. օգոստոսի 23-ը ներկայացված նախագծով գործարկել «Սեբաստիա» մարզահամալիրի բացօթյա խաղադաշտերը: Սա ենթադրում է կրթահամալիրի աշխատողների, սովորողների, բարեկամների ջանքերի համախմբում, աշխատողների և սովորողների մասնակցություն շինարարական-բարելավման աշխատանքներին: Այդ նպատակով.
- կոչով դիմում եմ.
- հրապարակում եմ բացօթյա լողավազան-լողափի առաջարկը.
- բացօթյա խաղադաշտերի գործարկման աշխատանքների համակարգողներ եմ ճանաչում փոխտնօրեն Ռուդիկ Սահակյանցին և «Սեբաստացիներ» հիմնադրամի տնօրեն Առնոլդ Բլեյանին՝ իր համաձայնությամբ.
- Արտյոմ Խաչատրյանին պատասխանատու եմ ճանաչում ոռոգման նոր ցանցերի գործարկման և խնդիր դնում այն ավարտել մինչև 2014թ. օգոստոսի 1-ը.
- բացօթյա խաղադաշտերի շինբարելավման աշխատանքների կազմակերպիչ-պատասխանատուներ եմ ճանաչում.
- Ռուբեն Բաղդասարյանին՝ ֆուտբոլի դաշտի
- Անդրանիկ Մանուչարյանին, Նարինե Եղյանին՝ վոլեյբոլ-բասկետբոլի դաշտի, ռազմամարզական ավանի
- Նաիրա Հարությունյանին, Ալինա Թումասյանին՝ թենիսի կորտերի:
Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան