Ուսումնական դասընթացներ
|
Շաբաթական ժամաքանակը
|
|||||
I
|
II
|
III
|
IV
|
V
|
VI
|
|
Մայրենի լեզու
|
6
|
6
|
6
|
6
|
5
|
5
|
Ռուսաց լեզու
|
2
|
2
|
3
|
3
|
4
|
4
|
Անգլերեն
|
2
|
2
|
3
|
3
|
4
|
4
|
Մաթեմատիկա
|
4
|
4
|
4
|
4
|
4
|
4
|
Շախմատ և տրամաբանական խաղեր
|
1
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
Երաժշտություն
|
2
|
2
|
2
|
2
|
2
|
2
|
Կերպարվեստ, տեխնոլոգիա
|
2
|
2
|
2
|
2
|
2
|
2
|
Համակարգային գրագիտություն
|
1
|
1
|
1
|
1
|
-
|
-
|
Մեդիատեխնոլոգիաներ
|
-
|
-
|
-
|
-
|
1
|
1
|
Ես և շրջակա աշխարհը
|
2
|
2
|
2
|
2
|
-
|
-
|
Բնագիտություն
|
-
|
-
|
-
|
-
|
2
|
2
|
Հայրենագիտություն
|
-
|
-
|
-
|
-
|
1
|
1
|
Դիցաբանություն
|
-
|
-
|
-
|
-
|
1
|
-
|
Պատմություն
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
2
|
Ֆիզկուլտուրա
|
3
|
3
|
3
|
3
|
3
|
3
|
Սովորողի ընտրած գործունեություն
|
-
|
2
|
2
|
2
|
3
|
3
|
Ընդամենը
|
25
|
26
|
28
|
28
|
32
|
3
|
Լրացուցիչ կրթություն (նախասիրության զարգացում)
|
5
|
4
|
3
|
3
|
3
|
3
|
Ուսումնական պլանի պարզաբանումներ
1. Ուսումնական պլանը «Օտար լեզուների և համակարգչային ծրագրերի խորացված ուսուցում» ուսուցողական ծրագրի հավելվածն է:
2. Ուսումնական տարին սկսվում է օգոստոսի 27-ին: Ուսումնական տարվա ընթացքում տրվում են արձակուրդներ ԿԳ նախարարության սահմանած ժամանակացույցի համաձայն: Սովորողների համար ուսումնական տարին ավարտվում է հունիսի 18-ին:
3. Ուսումնական տարին բաժանվում է կիսամյակների:
4. Ուսումնական շաբաթը 6-օրյա է: Շաբաթ օրերը հատկացվում են հայրենագիտական ճամփորդությունները, ակումբային գործունեությունը, ուսումնական-հասարակական նախագծերը, լրացուցիչ կրթության պարապմունքները, ուսումնական ստուգատեսները կազմակերպելուն:
5. Ուսումնական օրը սկսվում է ուսուցողական ծրագրի 15 րոպե տևողությամբ առավոտյան ընդհանուր պարապմունքով` սահմանված կարգով և ծրագրով: Կրթահամալիրի տարեկան օրացույցով որոշված ծեսերի և տոների կազմակերպումն ու դրանց մասնակցությունը պարտադիր ուսումնական աշխատանք է:
6. Ուսուցումը կազմակերպվում է տանը և դպրոցում ուսուցողական թվային միջոցների կիրառմամբ: Սովորողը տանն ունի համացանցին միացած համակարգիչ: Ծրագիրը դպրոցում ապահովում է համացանցից, համակարգչից, էլեկտրոնային գրատախտակից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից անարգել և անընդհատ օգտվելու հնարավորություն:
7. Դեկտեմբերին և հունիսին սովորողների ուսումնական գործունեությունը սահմանված կարգով կազմակերպվում է ստեղծագործական-հետազոտական ճամբարների ձևով: Ուսումնական տարվա ընթացքում ըստ սահմանված կարգի և ժամանակացույցի կազմակերպվում են սովորողների նախասիրությունների զարգացման ստուգատեսներ:
8. Առաջին դասարան ընդունվում են 6 տարեկանները (ում 6 տարին լրանում է մինչև 2010թ. դեկտեմբերի 31-ը), 2-6-րդ դասարաններ` համապատասխան դասարանների սովորողները կամ սովորողի զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին համապատասխան` սահմանված կարգով, ում ծնողներն ընտրում են կրթահամալիրում իրականացվող մանկավարժությունը և սահմանված կարգով կնքում են պայմանագիր ուսումնառության մասին: Սահմանված կարգով գործող «Իմացումի հրճվանք» ծրագրի նախապատրաստական դասարանում ընդգրկվում են 2005թ. ծնված երեխաները:
9. Դասարանում սովորողների թիվը 20-22 է: Ծրագրի ղեկավարի ներկայացմամբ կրթահամալիրի տնօրենը կարող է թույլատրել պակաս խտություն ունեցող դասարանների գործունեությունը` ծրագրի ոչ բյուջետային միջոցների ներգրավմամբ:
10. 1-4-րդ դասարաններում ուսումնական պլանով նախատեսված դասընթացներն ինտեգրվում են «Իմացումի հրճվանք» ծրագրում, որի ղեկավար դասվարը մասնակցում է բոլոր պարապմունքներին:
11. 1-4-րդ դասարանում «Ես և շրջակա աշխարհը» առարկան ներառում է «Հայրենագիտություն», «Բնագիտություն», «Բույսերի և կենդանիների խնամք», «Անվտանգ երթևեկություն» դասընթացները:
12. Օտար լեզուները, համակարգիչն ու ինտերնետը ուսուցվում և գործածվում են առաջին դասարանից. ապահովվում են օտար լեզուների և համակարգչային (թվային այլ միջոցների) ամենօրյա պարապմունքներ:
13. «Համակարգչային գրագիտություն» դասընթացի շրջանակում սովորողը ծանոթանում է համակարգչային կիրառական ծրագրերի: Երկրորդ դասարանից սկսած` սովորողը օգտվում է էլեկտրոնային փոստից:
14. «Մեդիատեխնոլոգիաներ» առարկան ուղղված է թվային տեխնիկական միջոցների և դրանց սպասարկող համակարգչային ծրագրերի յուրացմանը: Կազմակերպվում է գործնական աշխատանքի ձևով, փոքրաքանակ խմբերով:
15. Դասաժամերի բացօթյա կազմակերպումը դիտարկվում է որպես երեխայի իրավունքների իրագործում:
16. Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա և բացօթյա` բնագիտական ու բնապահպանական աշխատանքների, բույսերի և կենդանիների խնամքի ձևով:
17. Դիցաբանություն առարկան ընդգրկում է հին հայկական առասպելների և ազգային էպոսի ուսուցում:
18. 5-6-րդ դասարանում բնագիտությունը ներառում է գիտելիքներ էկոլոգիայից, ֆիզիկական աշխարհագրությունից, կենսաբանությունից, ֆիզիկայից, աստղագիտությունից, քիմիայից:
19. 5-6-րդ դասարաններում «Տեխնոլոգիա» առարկան կազմված է «Խոհանոցային գործ», «Տնտեսվարություն», «Բույսերի և կենդանիների խնամք», «Դիզայն» դասընթացներից, կազմակերպվում է գործնական աշխատանքի ձևով, փոքրաքանակ խմբերով:
20. Երաժշտությունը ներառում է երգի, պարի ուսուցում, երաժշտության ունկնդրում, երաժշտական գրագիտություն:
21. 1-4-րդ դասարանում մարմնամարզությունը ֆիզկուլտուրայի բաղկացուցիչն է:
22. 5-6-րդ դասարանցիներից յուրաքանչյուրը սահմանված կարգով դառնում է կրթահամալիրի մարզական ակումբներից մեկի անդամ և մասնակցում համապատասխան մարզաձևի թիմային պարապմունքներին շաբաթական երկու անգամ` 60 րոպեով:
23. Կրթահամալիրի կայքին հետևելը և կայքի աշխատանքին մասնակցելը սովորողի պարտադիր ուսումնական աշխատանք է:
24. Խրախուսվում է սովորողի ուսումնական գործունեության ինքնահսկման և ինքնաստուգման ձևերի, որպես մեթոդ` հեռավար ուսուցման կիրառումը:
25. 1-4-րդ դասարանցիների աշխատանքը գնահատանիշով չի գնահատվում: Յուրաքանչյուր կիսամյակի վերջում սովորողը ներկայացնում է անհատապես և խմբով կատարած աշխատանքների (առաջադիմության) թղթապանակը: Կիսամյակի վերջում յուրաքանչյուր սովորողի համար սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր: Բնութագրում ներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը, սովորողի զարգացման մոտակա պլանը:
26. Չորրորդ, վեցերորդ դասարանների վերջում քննական կենտրոնը սահմանված կարգով անցկացնում է ուսումնասիրություններ:
27. Հինգերորդ դասարանից սկսած` կիրառվում են գնահատման տարբեր ձևեր, որոնք բերվում են 10 միավորանոց համակարգի: Գնահատման հիմքում դրվում են սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքների թղթապանակը (այդ թվում` ինքնաստուգումների, ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումների, հեռավար առաջադրանքների կատարում, հետազոտական-ստեղծագործական աշխատանք, ուսումնական կայքի աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծեր, ուսումնական ճամփորդություններ, հայրենագիտական արշավներ, նախասիրությունների զարգացման ստուգատեսներին մասնակցություն) և ամսական հաշվետվությունները:
28. Ուսումնական գործընթացի արդյունքում սովորողի ստեղծած մեդիանյութերը սահմանված կարգով տեղադրվում են կրթահամալիրի կայքում, հեռարձակվում, ընդգրկվում ժողովածուներում, հրատարակվում առանձին: Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, հաշվետու հավաքներում:
29. Սովորողը իր ընտրությամբ 2-4-րդ դասարանում շաբաթական 2 ժամ մասնակցում է երաժշտութուն, պար, տեխնոլոգիա, մարմնամարզություն, «Մաթեմատիկական կենգուրու» դասընթացներից մեկին, 5-6-րդ դասարանում` շաբաթական 3 ժամ լրագրող-թարգմանչի, մաթեմատիկոսի, հայրենագետի, մարզիկի, երաժիշտի, բուսաբան-կենսաբանի, դիզայների, արհեստավորի գործունեություն է իրականացնում սահմանված կարգով: Սովորողի ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է որպես գործնական աշխատանք 12-15 հոգիանոց խմբերով: Այդ աշխատանքների արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են հաշվետու ցուցադրությունների ընթացքում:
30. Լրացուցիչ կրթությունը (նախասիրության զարգացում) ուսումնառության մասին պայմանագրի հավելվածով, սահմանված կարգով կազմակերպվում է երկարօրյա ծրագրի շրջանակում` որպես ծրագրի լրացում: Սովորողը (ծնողը) ընտրում է կրթահամալիրում հաստատված նախասիրությամբ պարապմունքների ցանկից` օտար լեզու (վրացերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, իտալերեն, արաբերեն), մաթեմատիկա, տեխնիկական ստեղծագործություն, բնագիտական փորձեր, աստղագիտություն, կինո-ֆոտոգործ, համակարգչային գրաֆիկա, համակարգչային կիրառական ծրագրեր, դաշնամուր, ազգային նվագարան, վոկալ, պար, կերպարվեստ, քանդակ-խեցեգործություն, կարուձև, կարպետ-գոբելեն, փայտամշակում-մետաղամշակում, ծաղիկների և բույսերի մշակում-ձևավորում, կենդանիների և բույսերի խնամք և բուծում, խոհարարություն, շախմատ, լող, մարզաձև (ֆուտբոլ, բասկետբոլ, ձեռքի գնդակ, վոլեյբոլ, սեղանի թենիս, մարմնամարզություն, թեթև ատլետիկա):
31. Տևական շրջան Հայաստանից բացակայած կամ տարբեր պատճառներով ուսումնական ծրագիրը չյուրացրած սովորողների համար սահմանված կարգով կազմակերպվում է անհատական ուսումնական պլանով ու ծրագրերով ուսուցում:
32. Յուրաքանչյուր սովորող սահմանված կարգով մասնակցում է շրջապատի (նյութական) միջավայրի բարելավմանն ուղղված որևէ նախագծի իրականացմանը:
33. Սովորողները և դասավանդողները սահմանված կարգով մասնակցում են հաստատության ներքին կարգապահական կանոններով որոշված պարտադիր ինքնասպասարկման աշխատանքներին (հիգիենիկ պահանջների պահպանում, ուսումնական տարածքի և գույքի խնամք): Այդ աշխատանքներն ուսումնական ծանրաբեռնվածության մաս չեն կազմում:
34. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները առարկայական ծրագրերի բաղկացուցիչն են:
35. Խրախուսվում է թատրոնի գործածումը` որպես ուսուցման և ուսուցման արդյունքները ներկայացնելու արդյունավետ միջոց:
36. Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է ուսուցողական ծրագրի ղեկավարի, ուսումնական կենտրոնների ղեկավարների կիսամյակային, դասավանդողների և 5-6-րդ դասարանցի սովորողների` ամսական, սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում:
37. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը և դրանցում կատարվող փոփոխությունները ուսուցողական ծրագրի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը: