• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հրավիրում ենք աշխատանքի

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն աշխատանքի է հրավիրում մարզա-մշակութային կենտրոնի ղեկավարի։
Կենտրոնի ղեկավարը կրթահամալիրի կառուցվածքային ստորաբաժանման (մասնաճյուղի) ղեկավար է։

Ներկայացվող պահանջները.

  • բարձրագույն, թերի բարձրագույն, միջին մասնագիտական կրթություն.
  • ուսումնական մեդիահմտություններ
  • ֆինանսա-տնտեսական աշխատանքի փորձ.
  • հայերենը՝ մայրենի լեզու, գրավոր և բանավոր անգլերենի իմացություն.
  • մարզվածություն։

Ստորաբաժանմանը նպատակային օգտագործման են հանձված Մայր դպրոցի կենտրոնական մասնաշենքը, «Սեբաստիա» մարզադաշտը, Մայր դպրոցի պարտեզը։ Կենտրոնը մարզա-մշակութային միջոցառումների կազմակերպման համար կարող է սահմանված կարգով օգտագործել կրթահամալիրի մասնաշենքերի ներքին և արտաքին համապատասխան տարածքները։

Մարզա-մշակութային կենտրոնի ղեկավարը.

  • մշտական գործուն վիճակ է ապահովում կենտրոնում.
  • ապահովում կրթահամալիրի (դպրոցների, ռազմա-մարզական, երաժշտական և այլ ուսումնական կենտրոնների) ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսները, տոները, կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններով որոշված ուսումնական պարապմունքները, լրացուցիչ կրթության պարապմունքները.
  • առավելագույն չափով կազմակերպի, մատուցի լրացուցիչ այլ ծառայություններ թաղամասի, քաղաքի, մոտակա բնակավայրերի բնակիչների համար։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.mskh.am, զանգեք 74-72-46: Հայտը ներկայացրեք http://mskh.am/am/node/add/hayt  էլեկտրոնային էջում: Ընտրությունը կատարվում է մեկ շաբաթվա ընթացքում։