• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տնօրենի փոստից

Հարգելի գործընկերներ, հոկտեմբերի 20-ին, մեր բազմամյա գործընկեր ATP (Armenian tree project) կազմակերպությունը կրթահամալիրին տրամադրելու է թփերի տնկիներ՝ 200 տույա, 100 ֆարզեցիա, 100 թանթրվենի, 100 ցախակեռաս,100 սիրիական վարդ: Տեղափոխումը պետք է մենք իրականացնենք: Գրեք՝ ում ինչ է հարկավոր, ինչքան: Փոխտնօրեն Ռ. Սահակյանցին և ծառայության ղեկավար Վ. Մարտիրոսյանին խնդրում եմ համակարգել տեղափոխման և բաժանման աշխատանքները:

Հարգանքով՝ Արտյոմ Խաչատրյան

 

Հարգելի Ռուդիկ Սահակյանց, շտապ ճշտեք դպրոցների ղեկավարների հետ տնկանյութի պատվերը: Կապվեք քաղաքապետարանի հետ, կազմեք տնկիների՝ ծառեր, թփեր, ծաղիկներ, տնկման աշխատանքների ժամանակացույց: Առավելագույն ծավալի և բարձր որակի շոշափելի աշխատանքը նվիրում ենք մեր 25-ամյակին: Ես հետևում եմ: Մի մոռացեք, որ ունենք տրակտորիստ-մեխանիզատոր Գևորգ՝ մեր «Վլադիմերեց» տրակտորով, մուլտիկով, խուզող-կտրող-սրսկող-հերկող կցամասերով: Աշնանային արձակուրդին աշխատում են և՛ ուսուցիչները, և՛ սովորողների խմբերը՝ իրականացնելով ուսումնական պլանով նախատեսված շրջակա միջավայրի բարելավման նախագծեր: Իսկ Քաջիկ Բաբայանը, Աշոտ Խաչատրյանը, Համլետ Կարապետյանը, Սերժիկ Մելքոնյանը, Գևորգ Ստեփանյանը անդադրում, առավոտից իրիկնուն, զբաղվում են միայն բակերի կանաչապատման, բարեկարգման աշխատանքներով: Այսպիսի հնարավորություններ ո՞վ ունի. օգտվեք առավելագույն չափով։

Հարգանքով՝ Աշոտ Բլեյան