2014թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ին WWF-Հայաստանի աջակացությամբ «Զիկատար» բնապահպանական կենտրոնում Հանրակրթական էկոտուր 2015-ի կազմակերպիչների աշխատանքային հավաքի՝ աշնանային էկոտուրի (այսուհետ՝ Էկոտուր) կազմակերպման նպատակով.
- ընդունել ի գիտություն Էկոտուրի մասնակիցների կազմը (հավելված 1).
- Էկոտուրի ղեկավար նշանակել Մարթա Ասատրյանին, օգնականներ՝ Ռինա Շագինյանին և Անի Սարգսյանին.
- ընդունել ի գիտություն Էկոտուրի ղեկավարի ներկայացրած ծրագիրը (հավելված 2).
- նախագծի՝ Կրթահամալիրի, Բազմաղբյուրի և Գավառի մասնակիցների տեղափոխումը կազմակերպել ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած ՊԱԶ ավտոբուսով. մեկնումը՝ 2014թ. հոկտեմբերի 30-ին, ժամը 9.00 Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան-Կողբ-Զիկատար երթուղով, վերադարձը՝ նոյեմբերի 2-ին, մինչև ժամը 20.00, Զիկատար-Կողբ-Նոյեմբերյան-Իջևան-Դիլիջան-Վանաձոր-Սպիտակ-Ապարան- Երևան երթուղով.
- Սնունդը՝ WWF-Հայաստանի միջոցներով, գիշերկացը՝ «Զիկատար» բնապահպանական կենտրոնում.
- Արծվիկ Մանուկյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան