ՀՐԱՄԱՆ N 14-610
17.12.2014թ.
Ի կատարումն ՀՀ Զինապարտության մասին օրենքի 5-րդ հոդվածի պահանջի և հիմք ընդունելով Շահումյանի զինվորական կոմիսարի 01.12.2014թ. նամակը.
- 2014թ. դեկտեմբերի 18-ին կազմակերպել կրթահամալիրի ավագ դպրոցներում սովորող՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ, 1999թ. ծնված պատանիների այցը (ցուցակն ըստ ավագ դպրոցների կցվում է) Շահումյանի զինկոմիսարիատ՝ կցագրման և նախնական բուժզննման մասնակցելու:
- Այցի պատասխանատու նշանակել Առնոլդ Բլեյանին, Արտյոմ Խաչատրյանին:
- Կցագրման սկիզբը՝ ժամը 9:00 Շահումյանի զինկոմիսարիատում (հասցեն` Սեբաստիա 37):
- Մեկնումը` ժ. 8:50 Մայր դպրոցի բակից, կրթահամալիրի 604 ՍՏ 65 ԿՎԶ մակնիշի մեքենայով, վարորդ` Մերուժան Մկրտչյան (հեռ. 077 81 84 86):
- Հրամանին անհատապես ծանոթացնել ցուցակներում ընդգրկված սովորողներին:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան