ՀՐԱՄԱՆ N 14-611
17.12.2014թ.
Կրթահամալիրի գործընկեր «Կրթասեր» հասարակական կազմակերպության միջոցով կրթահամալիրի «Տիեզերք» ակումբը 2015թ. համար ստացել է Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբարի մասնակցության հրավերը և 12 սովորողի կրթաթոշակ։ Մասնակցությունը պատշաճ ապահովելու նպատակով.
- ճամբարի նախապատրաստական աշխատանքը համարել ուսումնական նախագիծ՝ սովորողների ընդգրկում նախագծում, անգլերենի, սովորողների և նախագծի ղեկավարների համար թուրքերենի, տիեզերագիտության լրացուցիչ ուսումնական պարապմունքների կազմակերպում, ուսումնական-հայրենագիտական ճամփորդության ծրագրի և նախահաշվի ստեղծում, ճամբարում ներկայացվող մշակութային ծրագրի ստեղծում և նախապատրաստում.
- ուսումնական նախագծի ղեկավար նշանակել կրթահամալիրի ռոբոտների լաբորատորիայի ղեկավար Գնել Հարությունյանին, ծեսերի կենտրոնի Սյուզի Մարգարյանին,
- հանձնարարել ուսումնական նախագծի ղեկավարներին դրա իրականացման համար համագործակցել կրթահամալիրի բնագիտության, օտար լեզուների, հասարակագիտության, երաժշտության-պարի դասավանդողների հետ, «Ծաղկունքի բաց դպրոցի» ծրագրի համակարգող Արտակ Զարգարյանի հետ.
- նախագծի ղեկավարների ներկայացմամբ դեկտեմբերի 22-ին հաստատել ուսումնական նախագծի աշխատակարգը և ժամանակացույցը։
- նախագծի աշխատանքը սահմանված կարգով ներառել մասնակից մանկավարժական աշխատողների անհատական աշխատանքային պլանում։
Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան