Դեկտեմբերի 29-ին, ժամը 19:00, համերգ, Ուլիխանյան ակումբում։
«Sogni»-ն երեկոյի գլխավոր երգն է։
Հասկացել եմ, թե ինչ է երազելը.
Դա թիթեռների խաղն է կրակի հետ
Նավակների խաղն է ծովի հետ,
Այդ խաղն իրականություն դարձնելն է...
Հասկացել եմ, թե ինչ է սպասելը՝
Առանց երաշխիքի, առանց մի նշանի.
Մի հանելուկ է, մի պատկեր, որ
Նկարում ես մթության մեջ...
Երազներ, որ թռչում են` առանց վախի,
Որ մեզ նվիրում են
Այնքան հույսեր
Երազներ, որ փոխում են ողջ պատմությունը.
Մի անգամ հայտնվելով գլխումս`
Ինձ ընդմիշտ տանում են իրենց հետ:
Հասկացել եմ, որ չկա վախ
Աչքերում, որ երկինք են նայում,
Սրտերում, որ զգալ գիտեն,
Պատմություններում, որ կպատմեմ քեզ
Հասկացել եմ, որ չկա տխրություն,
Եթե քեզ մնում է դեռ գոնե մի արահետ,
Եթե քեզ դեռ մնում է մի քիչ այն լավ գինուց,
Այն պատմություններից, որ քեզ կպատմեմ:
Երազներ. որ թռչում են` առանց վախի
Որ մեզ նվիրում են
Այնքան հույսեր..
Երազներ, որ փոխում են ողջ պատմությունը.
Մի անգամ հայտնվելով գլխումս`
Ինձ ընդմիշտ տանում են իրենց հետ: