• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գորգոն Մեդուզա

 Քաղաքում մեծ դժբախտություն էր: Թռչելով եկել էր թևավոր Գորգոն Մեդուզան: Նա դանդաղ շրջում էր փողոցներով, և նրանք, ովքեր նայում էին Մեդուզային, նույն պահին քարանում էին: Չարագործի մազերի փոխարեն երկար, սև օձեր էին, որոնք միշտ շարժվում էին ու ֆշշացնում:

Մեդուզան լուռ ու տխուր նայում էր բոլորի աչքերին, իսկ մարդիկ նույն պահին դառնում էին արձաններ:

Նույն քաղաքում, մի հրաշալի պալատում ապրում էր թագավոր Պոլիդեկտը: Նա շատ վախկոտ և հիմար էր, քանի որ վախենալով  Գորգոն Մեդուզայից,  իր ազնվազարմ մարդկանց հետ փախել, թաքնվել էր իր գետնափոր պալատում:

-Այստեղ ես բոլորովին չեմ վախենում Գորգոն Մեդուզայից,-քրքջալով ասում էր նա:

Պոլիդեկտը միշտ խնջույքների մեջ էր, քանի որ մառանում ուներ շատ գինի և ուտելիք: Էլ ո՞րն էր նրա գործը, երբ իր վերևում բոլորը՝ մեկը մյուսի հետևից մարդիկ մահանում էին` չկարողանալով փրկվել դաժան կախարդից:

Աղբյուրը՝  5-րդ դաս.-ի ռուսերենի դասագիրք