• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արտասովոր ծաղիկներ

Ռաֆլեսիա արնոլդին  ամենախոշոր ծաղիկն է աշխարհում: Այս հազվագյուտ ծաղիկը գտնվում է Ինդոնեզիայի արևադարձային անտառներում: Ծաղկի տրամագիծը 3 ոտնաչափ է, իսկ կշիռը` 15 ֆունտ: Ծաղիկը պարազիտային բույս է, հողից կլանում է ջուր և սննդարար նյութեր: Երբ  ծաղկում է, արձակում է վանող հոտ` նման նեխած մսի հոտին: Այդ հոտը գրավում է միջատներին, որոնք փոշոտում են կատարում:

Ամարֆոֆոլուս տիտանում անվամբ մի արտասովոր ծաղիկ էլ ծաղկում է Ինդոնեզիայում: Այն ծանոթ է նաև «դիակ-ծաղիկ» անվամբ` իր տհաճ հոտի պատճառով:  Այս ծաղիկը ևս արձակում է չափազանց տհաճ հոտ: Երբեմն ծաղկի բարձրությունը կարող է հասնել 7-12 ոտնաչափի, քաշը`170 ֆունտ:

Աղբյուրը` http://www.loc.gov/rr/scitech/mysteries/flower.html