• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ԱՄՆ-ում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

Մոնտանա նահանգում 114 տարեկանում մահացել է ամերիկացի Վոլտեր Բրյոնինգը:
Բրյոնինգը ծնվել է Միննեսոտա նահանգում՝ 1896 թվի սեպտեմբերի 21-ին։ 1918 թվին, տեղափոխվելով Մոնտանա, 50 տարի շարունակ տղամարդն աշխատել է նահանգի երկաթուղային  ընկերությունում:Կյանքի վերջին տարիներին նա բնակվում էր Մոնտանայի Գրեիտ-Ֆոլսե քաղաքի ծերանոցում:
Բրյոնինգը բացարձակապես մենակ էր` չուներ երեխաներ. նրա կինը մահացել է 1957 թվականին:
-Երբեք մի վախեցեք մահանալուց, դուք ծնվել եք, որ մահանաք,- ասում էր Ուոլտերը:
Մինչև վեջին վայրկյանը նա առողջամիտ էր և  ֆիզիկական լավ վիճակում: 
2011 թվականի ապրիլի 4-ին Բրոյինգը ընկավ Great Falls հիվանդանոց և տասը օր հետո մահացավ: Նա ոչ միայն աշխարհի ամենածեր տղամարդն էր, այլև աշխարհի ամենածեր մարդկանցից երկրորդը: Ահա մի քանի կանոն, որոնքցով ապրել է Բրյունինգը և վստահ էր, որ հենց դրանք են իրեն օգնել ապրելու մինչև այդ պատվարժան տարիքը: 
-Ինչ լինում է, հնարավոր ամենալավ բանն է։ 
-Սնվել պետք է միայն օրը երկու անգամ: 
-Եթե աշխատել, մինչև վերջ ջանադրաբար:
-Օգնել ուրիշներին: 

Ղեկավար՝ Մանուշակ Չորեկյան
Հասմիկ Ղազարյան