2015թ. հունիսի 29-ից ամառային ուսումնական ճամբարների (այսուհետ՝ Ճամբար) 2-րդ փուլի աշխատանքը պատշաճ կազմակերպելու համար.
- Ճամբարների պետեր նշանակել Նոր դպրոցում՝ Գայանե Սարգսյանին, Դպրոց-պարտեզում՝ Մարգարիտա Հեքիմյանին, Գեղարվեստի դպրոցում՝ Դիանա Գևորգյանին, Հիմնական դպրոցում՝ Լուսինե Գափլանյանին: ճամբարները դիտել որպես սահմանված կրգով կազմակերպվող լրացուցիչ կրթական ծառայություն` ճամբարի պետերին վերապահելով լրացուցիչ կրթական ծառայության պայմանագիր կնքելու իրավունք, որպես պայմանագրի կողմ.
- ճամբարականների սնունդը և ուսումնական ճամփորդությունները կազմակերպել սահմանված կարգով, ծնողների միջոցներով.
- ճամբարների պետերին՝ մինչև հունիսի 29-ը հրապարակել ճամբարի ռեժիմն ու ծրագիրը, սահմանված կարգով վարել ճամբարական սովորողների հաշվառումը.
- ընդունել ի գիտություն դպրոցների ղեկավարների հաստատած՝ ճամբարի պետերի աշխատակարգը, անհատական պլանը:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան