Ամառային ճամբար «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ «ՄԱԹԵՄԱՏԻԿԱ-ՇԱԽՄԱՏ-ԼՈՂ» զբաղվածությամբ:
Հուլիսի 14-24-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանի ակումբում` ժամը 10:00-15:00
Հասցե` Երևան 0064, Ա. Բաբաջանյան 25
Ճամբարի մասնակցավճարն է.
Երևանում բնակվողների համար ճամբարի արժեքը ներառում է` մաթեմատիկայի, շախմատի և լողի պարապմունքներ, մաթեմատիկական հետաքրքիր վերլուծություններ ու սեմինար-քննարկումներ, մեկանգամյա սնունդ:
Մարզերից և Արցախից եկողների համար` մաթեմատիկայի, շախմատի և լողի պարապմունքներ, մաթեմատիկական հետաքրքիր վերլուծություններ ու սեմինար-քննարկումներ, երեքանգամյա սնունդ և կացարան: Ըստ ցանկության` շրջայց Երևան քաղաքով (թանգարաններ, պատկերասրահ, տեսարժան վայրեր, եկեղեցիներ, այգիներ ու հուշարձաններ): Երևանի ներսում շրջայցը կներառվի մասնակցավճարի մեջ:
Հուլիսի 24-ին` ճամբարի ամփոփում և հավաստագրերի հանձնում մասնակիցներին:
Ճամբարային պարապմունքները կներառեն նաև երաժշտական, պարային և ընդհանուր զարգացվածության ժամեր, ինտելեկտուալ խաղեր, մաթեմատիկական և շախմատային հետաքրքիր բացահայտումներ: Մասնակիցները` ըստ ցանկության կարող են ներկայացնել ինչ-որ հետաքրքիր առաջարկներ` ցանկացած թեմայով (սեմինար, քննարկում, բանավեճ, խաղեր և ճամփորդություններ):
Կարող են մասնակցել 8-ից 15 տարեկան բոլոր սովորողները: Ցանկացողները մինչև հուլիսի 12-ը կարող են զանգահարել (374)43.32.02.20 հեռախոսահամարով կամ գրել shaxmathlox@gmail.com կամ k-syuzi@mskh.am (syuzikarapetyan15@gmail.com) էլ հասցեներով:
Կազմակերպիչներ` Սյուզի Կարապետյան և Գոհար Իշխանյան:
ՍԻՐՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ :)