• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հոտը պաշտպանելու յուրահատուկ միջոց

Օտարալեզու կայքից թարգմանեց
Հրայր Ղահրիյանը
10-4 դասարան

Անգլիական Դևոն դքսության ֆերմերը նարնջագույն է ներկել իր ոչխարների բուրդը: Այս մասին գրում է The Daily Telegraph-ը:
Ինչպես պատմել է 48-ամյա Ջոն Հերդը, ինքը որոշել է ոչխարներին վառ գույնով ներկել, որպեսզի  շեղի անասունների հավանական գողերին: Ֆերմերի կարծիքով իր կենդանիները շատ տարօրինակ տեսք ունեն, և սա պետք է վախեցնի գողերին: Հերդի ասելով, ինքը մի քանի ամիս առաջ է ոչխարներին նարնջագույն ներկել, և այդ ժամանակվանից իր հոտի վրա ոչ ոք ոչ մի անգամ չի հարձակվել:
Ֆերմերը նշեց, որ շատ գոհ է իր արածի արդյունքից: Նախորդ տարիներին իր ֆերման պարբերաբար տուժում էր անասունների գողերից: Մի քանի տարվա ընթացքում նրանից գողացել են ավելի քան 200 ոչխար, որոնցից յուրաքանչյուրը անգլիացուն 140 ֆունտ էր արժեցել (մոտ 160 եվրո):
Ջոն Հերդը շեշտեց, որ ներկը ոչ մի կերպ չի վնասում իր սևադունչ ոչխարներին: Ֆերմերի խոսքերով, բրդի գույնը փոխելու համար ինքը և իր որդին, ով օգնում է իրեն տնտեսության մեջ, օգտագործում են ոչխարների համար անվտանգ ներկ: