• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ալբերտ Այնշտայն

Ալբերտ Այնշտայնը գերմանացի մեծ ֆիզիկոս-տեսաբան, համարվել է 20-րդ դարի ամենամեծ ֆիզիկոսը։ Նրա գիտական հանճարը փայլատակել է ժամանակակից ֆիզիկայի արմատական պրոբլեմների լուծման բնագավառներում։ Մեծ գիտնականի մասին գրվել են հազարավոր գրքեր, տրվել են շատ գնահատականներ։ Եղել է ժամանակակից ֆիզիկայի ամենամեծ դեմքը իր մեծ ու համապարփակ գիտելիքներով, բարդ ու դժվարամարս գաղափարների, տեսությունների և գիտական վարկածների կծիկը բացելու իր անօրինակ ընդունակություններով։ Էյնշտեյնը բացառիկ երևույթ է գիտության պատմության մեջ։ Ծնվել է Ուլմում։ 14 տարեկանում տեղափոխվել է Շվեյցարիա, ուր ավարտել է Ցյուրիխի պոլիտեխնիկումը։ Աշխատել է ՊրահայումԲեռլինում։ 1933-ին, հալածվելով Գերմանիայի ֆաշիստական կարգերի կողմից, փոխադրվել է ԱՄՆ, ուր մինչև իր կյանքի վերջը աշխատել է Պրինստոնի հեռանկարային հետազոտությունների ինստիտուտում։  Գիտության մեջ նրա մեծագույն նվաճումը  հարաբերականության տեսությունն է, որն արմատապես փոխեց մեր պատկերացումները տարածության, ժամանակի և մատերիայի մասին։ Երբ 1921-ին Այնշտայնը Նոբելյան մրցանակի  է արժանանում լույսի մասնիկի՝ ֆոտոնի տեսական հայտնագործության ու լուսաէֆեկտի երևույթի քվանտային տեսության ստեղծման համար, իրեն հատուկ հումորով զարմանում է, որ ինքն այդ մրցանակը պետք է ստանար դեռևս 1905 թվին, երբ ստեղծել էր հարաբերականության հատուկ տեսությունը։ Պատմաբանները նրա հարաբերականության հատուկ տեսությունը դասում են ամենամեծ ֆիզիկական տեսությունների շարքում` Իսահակ Նյուտոնի  մեխանիկայից և Ջեյմս Մաքսվելի էլեկտրադինամիկայից հետո։ Այս երեք մեծ հայտնագործությունները դարձան ժամանակակից ֆիզիկայի (1895-1904) հիմնաքարերը, որոնք ապահովեցին առաջատարրերը բնագիտությանմեջ։ 1905-ին, ելնելով հարաբերականության հատուկ տեսությունից, նա արտածել է միջուկային ֆիզիկայի մեջ արտակարգ կարևոր, մի հակիրճ, բայց բովանդակալից բանաձև, որը մտել է բոլոր դասագրքերի մեջ։

Շարունակելի...