Կրթահամալիրի 2014-2015 ուսումնական տարվա ուսումնական օրացույցով «Ուսումնական ամառ 2015»-ով որոշված ամենամյա ուսումնա-հայրենագիտական ճամբարը կազմակերպել 2015թ հուլիսի 31-ից օգոստոսի 24-ը, 6 հերթափոխով, Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի Այդին կոչվող տարածքում։ Մեկնարկը՝ հուլիսի 31-ին։
Ճամբարի 1-ին հերթափոխի (հուլիսի 31-օգոստոսի 4) գործունեությունն ապահովելու նպատակով.
- ճամբարի կազմակերպումը դիտել որպես ուսումնական նախագիծ.
- նախագծի ղեկավար նշանակել Կարինե Պետրոսյանին, օգնական՝ Նաիրա Հարությունյանին.
- Կարինե Պետրոսյանի ներկայացմամբ հաստատել ճամբարի ծրագիրը և աշխատակարգը (հավելված 1), ճամբարականների կազմը (հավելված 2)՝ նրանց տրամադրելով անհատական ուղեգիր.
- կեցության ծախսերը կատարել ծնողների միջոցներով, 6.000 դրամի սահմանում.
- ընդունել ի գիտություն, որ կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությունը Կարինե Պետրոսյանին և Նաիրա Հարությունյանին տրամադրում է դրամական օգնություն.
- Կարինե Պետրոսյանի հայտով ճամբարին տրամադրել նոթբուք, վրաններ, քնապարկեր.
- Ճամբարակաների տեղափոխումը կազմակերպել հուլիսի 31-ին, ժամը՝ 9.00 Ս. Երրորդություն եկեղեցու մոտից Ford 34 DT 043 մակնիշի մեքենայով, վարորդ՝ Գեղամ Հովհաննիսյան (095 48 28 96), գույքի տեղափոխումը՝ կրթահամալիրի արշավախմբային ավտոբուսով՝ ԿՎԶ 604 ՍՏ 65 մակնիշի մեքենայով, վարորդ` Ռաֆիկ Արզումանյան (հեռ. 095 96 20 07) սովորողների միջոցներով.
- ճամբարի պատասխանատուի միջոցով հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան