«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանում շարունակվում է ընդունելությունը 2-4 տարեկանների խնամքի և զարգացման, 5 տարեկանների ուսուցման խմբերում.
- երիտասարդ, ստեղծագործ, լողացող-խաղացող-երգող ու պարող, հետազոտող-կրթվող-ինքնակրթվող դաստիարակներ.
- մանկան գործունեության բոլոր տեսակներին հարմար հիգիենիկ, ընդարձակ, զարգացնող ընտանեկան ջերմ միջավայր, մարզասրահ, հեծանվուղիներ, լողավազան-լողափեր...
- ազատ, ինքնուրույն, հետազոտող, առողջ-մարզական, խաղացող-երաժշտական, նկարող-ծեփող, եփող-թափող սաներ.
- սահուն անցում պարտեզից դպրոց, կրթական ծրագրերի շարունակականության ապահովում՝ համապատասխան սովորողների զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին:
Կարևորո՞ւմ եք ձեր երեխայի առողջ, հետաքրքիր, ուրախ, ինքնատիպ ապրելակերպը, նրա ընտրության իրավունքը, նրա հետ այցելեք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 5 նախակրթարաններից ցանկացածը՝
- Քոլեջի՝ Անդրանիկի 92/1, հեռախոս՝ 74.00.22, 094.532. 290
- Գեղարվեստի կրտսեր դպրոցի` Րաֆֆու 69/1, հեռախոս` 73.52.10, 093309389
- Նոր դպրոցի`Ա. Բաբաջանյան 47/1, հեռախոս` 74 43 80, 094208440
- Դպրոց-պարտեզի` Ա. Բաբաջանյան 38/1, հեռախոս՝ 74.21.72, 077092848
- Հիմնական դպրոցի`Իսակովի 52/6, հեռախոս` 73.61.00, 093408455
Կրթահամալիրում գործող 2-4 տարեկանների զարգացման և 5 տարեկանների ուսուցման խմբերում սաների թիվն անընդհատ ավելանում է: Ավելանում է նաև խմբերի թիվը. այսօր՝ 16 խումբ. խմբում սաների թիվը՝ 20- 25: