ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Աշնանային ամենամյա ստեղծագործական 10-րդ հավաք
Հեղինակային կրթական ծրագրեր
«Բարձունքի հաղթահարում» նախագիծ
Կոմիտասյան օրեր
2015թ. սեպտեմբերի 19-26
Քաղաք Երևան
Կազմակերպիչ` Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Աջակից` ՀՀ ԿԳՆ
Մասնակիցները՝ հանրակրթական դպրոցների մանկավարժական աշխատողներ, սովորողներ, ծնողներ, կրթական կազմակերպություններ, անհատներ
Բովանդակությունը` կրթահամալիրում 2015-2016 ուսումնական տարվա ոչ ֆորմալ, ինֆորմալ, լրացուցիչ կրթության նախագծեր, բարձունքի նվաճման նախագծեր, «Կոմիտասյան օրեր»
Նյութերը հրապարակվում են դասավանդողների և սովորողների բլոգներում, mskh.am-ում, քառալեզու «Դպիրում», «Պարտեզում», պատանեկան ամսագրերում:
Հավաքի կազմակերպիչները՝ կրթահամալիրի ուսումնական կենտրոնը, դպրոցը, քոլեջը, դասարանը, ակումբը ու առանձին խմբեր։
Հավաքի աշխատակարգ
Սեպտեմբերի 19. Հավաքի մեկնարկ.
ընդհանուր տոնական պարապմունք. Կոմիտասյան օրերի մեկնարկ
սովորողի ընտրությամբ գործունեության, լրացուցիչ կրթության, ակումբային, նախագծային՝ բարձունքի նվաճման խմբերի ստուգատես կրթահամալիրի ռազմա-մարզավանում
երևանյան բլուրների նվաճում
Սեպտեմբերի 20-21. բարձունքի նվաճման նախագծերի իրականացում՝ որպես կրթական փոխանակման ծրագրեր
Սեպտեմբերի 22-25
9.00 – 9.15 ընդհանուր պարապմունք կրթահամալիրի դպրոցներում. Կոմիտասյան օրեր
9.20-12.35 բաց պարապմունքներ կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում
13.00 - 14.00 լրացուցիչ կրթության ծրագրով ուսումնական նորամուտներ, նախագծերի մեկնարկներ
«Կրթական պարտեզ Բանգլադեշում» նախագծի ներկայացում-քննարկում շահառուների մասնակցությամբ
Սեպտեմբերի 26 Կոմիտասյան օրերի ամփոփում՝ որպես կրթական փոխանակման ծրագրեր
Հավաքի մասնակիցները սեպտեմբերի 19-25-ին կարող են հյուրընկալվել կրթահամալիրի հյուրատանը: Մասնակցության մասին խնդրում ենք տեղեկացնել նախօրոք:
Հասցե` Րաֆֆի57, Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց, (374 10) 74 72 46, (374 94) 81 90 25: